Ջոնի Դեփը Իբիցայում հանգստանում է շքեղ զբոսանավի վրա, մինչ Էմբեր Հերդը վազվզում է Լոս Անջելեսի դատարաններով
LIFEԻնչպես գիտենք, տարվա ամենաաղմկահարույց ապահարզանկոչումը կարող է բաժին հասնել Ջոնի Դեփին եւ Էմբեր Հերդին։ Դեփի 30-ամյա ապագայում նախկին կինը վազվզում է Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակներով, իսկ Ջոնի Դեփը Իբիցայում հանգստանում է շքեղ զբոսանավի վրա։



53-ամյա դերասանը պնդում է, որ ինքն ավելի քան 20 վկա եւ լուսանկարներ ունի, որոնք ապացուցում են, որ երբեք չի ծեծել Էմբերին։

Լուսանկարների մասին տեղեկությունները հայտնվել են միայն հիմա։ Հաղորդվում է, որ դրանք ինտիմ բնույթի են եւ ներկայացված կլինեն միայն լսումների ժամանակ։

Ի դեպ, դատարանում ցուցմունք են տալու նաեւ ոստիկանության 2 սպա, որոնք պնդում են՝ ո՛չ տանը, ո՛չ Էմբերի մարմնին բռնության հետքեր չեն եղել, գրում է TMZ–ը։
Ինչ վերաբերում է Հերդին, ապա նրա օգտին վկայություն են տվել տան սպասուհին՝ Հիլդա Վարգասը եւ Էմբերի խմբագիր Ջոդի Գոտլիբը։



