Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Սլավմեդ»-ի բժիշկների անգրագիտությունը սպանեց 28-ամյա աղջկաս. ծննդկանի հարազատները պայքարելու են մինչև վերջ

SOCIETY

Asekose.am-ը գրում է.

Հուլիսի 26, 2016 թվական, «Սլավմեդ» բժշկական կենտրոն: Ժամեր առաջ կեսարյան հատումով ծննդաբերած 28-ամյա Տաթև Գասպարյանի մոտ առողջական որևէ խնդիր, թվում էր, թե պետք է չլիներ, թեպետ մոր` Հասմիկ Ղազարյանի խոսքով` դստերը հիվանդասենյակ էին տեղափոխել բառացիորեն ժամեր անց: Տաթևը որդի էր ունեցել: Ըստ հարազատների` չնայած վիրահատությանը` տրամադրությունը լավ էր, նույնիսկ ասել էր, որ եթե իրեն հետագայում թույլատրեն, դեռ երեք-չորս երեխա կեսարյան հատումով կունենա: Ավելին` ծննդկանը նույնիսկ երեխային մի քանի անգամ կերակրելու հնարավորություն էր ունեցել, սակայն դա մոր և որդու, թերևս, առաջին, բայց նաև վերջին հանդիպումն էր: Արդեն հուլիսի 27-ին 28-ամյա Տաթևը մահացավ` որդուն թողնելով առանց մայրական խնամքի, իսկ ծնողներին և հարազատներին ստիպեց համակերպվել իր անժամանակ մահվան հետ: Սակայն Տաթևի հարազատներն այս պահին կորստի հետ համակերպվելուց բացի ավելի քան պահանջատեր են, բողոքի հասցեատերն էլ «Սլավմեդ» բժշկական կետրոնն է, որտեղ Տաթևը հաշվառված էր, և որտեղ էլ տեղի էր ունեցել կեսարյան հատումը: Տաթևի հարազատները վստահեցնում են, որ Տաթևը ոչ նախքան հղիությունյունը, ոչ էլ մասնավորապես դրա ընթացքում առողջական որևէ խնդիր չէր ունեցել:

«Ծննդաբերությունից մոտավորապես 1.5 ամիս առաջ ասացին, որ Տաթևի մոտ կա տոնուսի խնդիր, լարվածություն, ինչի համար էլ մեկ շաբաթ անցկացրեց «Սլավմեդ»-ում: Բայց այդ ամենը որևէ լուրջ բարդություն չէր կարող առաջացնել, որովհետև նմանատիպ խնդիրներ բոլոր հղիներն էլ ունենում են: Հիվանդանոցում ասել էին, որ հեմոգլոբինի խնդիր էլ կա, սակայն դա էլ ստուգեցին և պարզեցին, որ այդ խնդիրն էլ է կարգավորվել»,-Asekose.am-ին ասաց մահացած ծննդկանի մայրը` Հասմիկ Ղազարյանը:

Թեպետ առողջական այլ խնդիրներ չէին եղել, սակայն «Սլավմեդ»-ում Տաթևին  բժիշկները հորդորել էին ոչ թե ինքնուրույն ծննդաբերել, այլ կեսարյան հատում անել, քանի որ պորտալարը երկու անգամ փաթաթվել էր պտղի պարանոցին, ինչը կարող էր ծննդաբերության ընթացքում երեխայի համար խնդիրներ առաջացնել: Հասմիկի  խոսքով` իմանալով այդ մասին` Տաթևը որոշել էր  անպայման այդ քայլին գնալ, որպեսզի երեխայի կյանքին որևէ վտանգ չսպառնար: 

Արդեն հուլիսի 26-ին` կեսարյան հատումից հետո «Սլավմեդ» բժշկական կենտրոնում դեպքերի ճակատագրական զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ձևով.

«Կեսարյան հատումից բառացիորեն մի քանի ժամ հետո աղջկաս բերեցին հիվանդասենյակ, երևի դա էլ էր ճակատագրական: Տեսքը լավ էր, հետո որոշ ժամանակ անց փորձեց երեխային կերակրել, սակայն արդեն ասաց, որ իրեն լավ չի զգում:  Այնտեղ կային հերթապահ բժիշկ, բուժքույրեր, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, միայն  ամուսնուն խորհուրդ տվեցին սուրճ և շոկոլադ բերել: Տաթևն իրեն թույլ էր զգում, հատկապես, երբ ուզում էր երեխային կերակրել, ճնշումը ընկել էր,  որովայնը սկսել էր  տաքանալ և այրվել: Բժիշկները  գալիս էին, անզգայացնում, կաթիլայինը թարմացնում, ճնշում չափումը, սակայն մեզ ասում էին, որ նոր է ծննդաբերել, արյուն է կորցրել, այդ ամենը կարող է օրինաչափ լինել»:

Մոր խոսքով` բժշիկների անհանգստությունը նկատելի էր դարձել միայն նույն օրը` երեկոյան մոտ 10-ին.

«Արդեն հիվանդասենյակ մտավ Տաթևի կեսարյան վիրահատությունը կատարած բժիշկը` Վարդան Ռափյանը: Իրենց հետ համապատասխան սարքավորումներ էին բերել, ավելին` սկզբում ասացին, որ ամեն ինչ իդեալական է,  արգանդը կրճատվում է, սակայն ավելի ուշ համապատասխան մասնագետ եկավ, ով տարիքով մի կին էր: Ըստ նրանց` մազանոթ էր պայթել, ինչի պատճառով արյունը կուտակվում էր մաշկի տակ:  Ասացին, որ պետք է վիրահատեն, ինչը երկար չի տևի, ավելին` 20 րոպե հետո կկարողանանք տեսակցել: Ես էլ իմ հերթին երեխայիս տրամադրեցի, որ նման բաներ կարող են լինել, թեև սրտնեղել էի, որ պետք է նորից կարերը թարմացնեին: Բայց ընդհանուր առմամբ,  Տաթևը հանգիստ էր, վստահում էր բժշկներին, նույնն էլ` ես»:

Հասմիկի խոսքով` վիրահատության գնալուց առաջ  Տաթևը դիմել էր իրեն` ասելով հետևյալը. «Զբաղվիր երեխայով, ես շուտով կվերադառնամ»: Սա մոր և դստեր վերջին խոսակցությունն էր, որին իբրև թե պետք է հաջորդեր 20 րոպե  տևողոթյուն ունեցող վիրահատությունը, սակայն…

Սակայն 1:20 մեկնարկած վիրահատության ավարտի մասին Տաթևի հարազատներն իմացան միայն ժամեր անց:   

«Զգում էի, որ բժիշկները խառնված էին, Տաթևին տարան վիրահատարան: Ասացին 20 րոպեում կմաքրեն և հետ կբերեն, սակայն 20 րոպեն դարձավ մեկ, ապա երկու, երեք ժամ: Հետո բժիշկներից մեկը մոտեցավ և ասաց, որ Տաթևի ամուսինը գնա արյան բանկից դոնորական երկրորդ խմբի դրական ռեզուսով արյուն բերի: Երբ անհանգստացա, բժիշկն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ այդ ամենն ապահովության համար են անում: Հիմա արդեն հասկանում եմ, որ իրենք արդեն գիտեին իրենց սխալը և փորձում էին այն կոծկել: Ասացին, որ շուտով Տաթևին կտեղափոխեն վերակենդանացման բաժանմունք, և կհամոզվենք, որ ամեն ինչ նորմալ է: Սակայն արդեն առավոտյան 7-ն էր, իսկ մեզ դեռ ոչինչ չէին ասել: Գնացինք վիրահատարան, մեզ ասացին, որ Տաթևը դեռ շնչառական ապարատի օգնությամբ է շնչում: Այդ ժամանակ արդեն բարկացա և ասացի, որ եթե իրենք չենք կարողանում խնդիրը կարգավորել, մենք կարող ենք համապատասխան մասնագետներ բերել, սակայն պատասխանեցին, որ հանրապետական հիվանդանոցից ռեանիմատոլոգների են հրավիրել: Շարունակում էին մեզ հագստացնել»:

Հուսահատված մոր խոսքով` իրենք արդեն բավական զայրացած և անհագստացած սպասում էին Տաթևին վիրահատած բժշկին, որպեսզի վերջինս պարզաբաներ իրավիճակը: Ըստ հարազատների` բժիշկ Ռափյանն ասել է, որ նման բարդություններ վիրահատությունների ժամանակ հաճախ կարող են պատահել, ինչին ի պատասխան մայրն ասել էր հետևյալը. «Ինչ բարդության մասին է խոսքը, իմ երեխան կատարյալ առողջ էր` 40 տարեկան չէր, շաքարախտ, զոբ, արյան ճնշում և այլ  հիվանդություններ չուներ»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League