ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն Ժնեւում քննարկում են Հալեպի բնակչությանն օգնություն ցուցաբերելու հարցերը
INTERNATIONAL NEWSԺնեւում ընթանում են Սիրիային նվիրված ռուս-ամերիկյան կոնսուլտացիաներ, որոնց ընթացքում խորացված քննարկվում են Հալեպի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու հարցերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՄԱԿ-ի Ժնեւի բաժա նմունքում եւ մյուս միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Կոնսուլտացիաներում խոսքը վերաբերում Է «մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդմանը եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարին», նշել Է դիվանագետն՝ ընդգծելով, որ «խորացված քննարկվում են Հալեպի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը»:
Բորոդավկինը պարզաբանել Է, որ դրանք «կանոնավոր կոնսուլտացիաներ են», որոնք Ժնեւում անցկացվում են հուլիսի 29-ից՝ նույն ամսին ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների լույսով:



