Ֆրանսիայում մուսուլմանները հանգանակություն են սկսել իսլամիստների կողմից սպանված հոգեւորականի ընտանիքի համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Նորմանդիայի մարզի Ռուան քաղաքի մուսուլմաններն սկսել են նվիրատվություններ հանգանակել, որոնք կփոխանցվեն հոգեւորական Ժակ Ամելի հարազատներին, որը եկեղեցական արարողության ժամանակ իսլամիստների կողմից սպանվել Է նորմանդական Սենտ Էտիեն դյու Ռուվր քաղաքում: Այդ մասին Facebook-ի իրենց Էջում հայտնել են Ռուանի Մուսուլմանների միության անդամները:
«Ի հիշատակ հայր Ժակ Ամելի եւ հաջակցություն նրա մերձավորների, Ռուանի Մուսուլմանների միությունը հորդորում Է ձեզ՝ առատաձեռնություն ցուցաբերել: Հավաքված բոլոր միջոցները փոխանցվելու են նրա մերձավոր ազգականներին»,-նշել են ակցիայի կազմակերպիչները:
Սենտ Էտիեն դյու Ռուվր քաղաքի եկեղեցու վրա հարձակումը կատարվել Էր հուլիսի 26-ի առավոտյան: Երկու ահաբեկիչներ ներխուժել Էին տեղի եկեղեցի եւ սպանել հոգեւորականին, վերքեր հասցնելով եւս երեք մարդու: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են հարձակվողներին:
Ահաբեկչական գործողությունից անմիջապես հետո դրա պատասխանատվությունն ստանձնել Էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



