Հարյուրավոր զինվորականներ փախել են Թուրքիայից
INTERNATIONAL NEWSՀուլիսի 15-ին տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախել են 216 զինվորականներ:
Վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նրա խոսքով` փախած զինվորականներից 9-ը գեներալներ են:
Թուրք փոխվարչապետն ասել է, որ ներկայում աշխատանք է տարվում փախած զինվորականների գտնվելու վայրերը հայտնաբերելու ուղղությամբ:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ թուրքական բանակի որոշ զինծառայողներ, այդ թվում` բարձրաստիճան, միացել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին, իսկ տասնյակ զինվորներ եւ սպաներ անցել են Իրաք:
«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային, հաղորդել է, որ հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, Թուրքիայում ձերբակալվել է մոտ 26 հազար մարդ: Ներկայում կալանման մեջ են գտնվում 13 419 կասկածյալներ, 74562 քաղաքացու անձնագիր չեղյալ է հայտարարվել:
Պաշտոնական տվյալներով` Թուրքիայում հեղաշրջման փորձի ճնշման ժամանակ սպանվել է 238 քաղաքացի, 100-ից ավելի զինծառայողներ, 2917 մարդ վնասվածքներ է ստացել: Մոտ 60 հազար մարդ պաշտոնից հեռացվել է Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:



