Թրամփը խոստացել Է իջեցնել հարկերը եւ ավելացնել աշխատատեղերի թիվը
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Դեթրոյթում ելույթ Է ունեցել տնտեսությանը նվիրված ծրագրային ճառով՝ խոստանալով ընտրվելու դեպքում միջին դասի համար իջեցնել հարկերը, պահպանել եւ ավելացնել աշխատատեղերի թիվը:
«Ես առաջարկում եմ իջեցնել հարկերը բոլոր եկամուտներից, հատկապես միջին եկամուտներով ամերիկացիների համար: Դա կհանգեցնի միլիոնավոր նոր լավ վճարվող աշխատատեղերի: Հարուստները կվճարեն իրենց արդարացի բաժինը»,- նշել Է նա:
Բացի դրանից, Թրամփը խոստացել Է հարկերից ազատել այն ծախսերը, որոնք կապված են երեխաների դաստիարակության հետ: «Իմ պլանը նաեւ կօգնի կրճատելու երեխաների խնամքի ծախսերը՝ ծնողներին թույլ տալով իրենց հարկերից լիովին հանել երեխաների խնամքի ծախսերի միջին արժեքը»,- ընդգծել Է նախագահի թեկնածուն:
Թրամփը նշել Է, որ իր պլանի համաձայն՝ Միացյալ Նահանգների ընկերություններից ոչ մեկը իր բիզնեսից 15 տոկոսից ավելի եկամուտներ չի վճարի հարկերի տեսքով: Նրա կարծիքով՝ փոքր ձեռնարկությունները կշահեն այդ պլանից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



