Նագասակիում հարգել են ատոմային ռմբակոծության ժամանակ զոհվածների հիշատակը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Նագասակի քաղաքում մեկ րոպե լռությամբ հարգել են ուղիղ 71տարի առաջ ատոմային ռմբակոծության ժամանակ զոհվածների հիշատակը: Հիշատակի արարողությունը կայացել Է օգոստոսի 9-ին՝ վարչապետ Սինձո Աբեի եւ ավելի քան հինգ տասնյակ երկրներից ժամանած հյուրերի մասնակցությամբ: Լռության րոպեն հայտարարվել Է ուղիղ 11:02-ին (Երեւանի ժամանակով 06:02-ին)՝ ճիշտ այն ժամանակ, երբ Նագասակիի վրա պայթեց 21 կիլոտոննա հզորությամբ ատոմային ռումբը:
Խաղաղության հուշակոթողի մոտ դրվել են ծաղկեպսակներ՝ սգո դեղին եւ սպիտակ քրիզանթեմներից, առանձին ծաղկեպսակ Է դրել վարչապետ Աբեն:
Կատարվել Է ռմբակոծության զոհերին «ջրի մատուցման» խորհրդանշական ծիսակատարություն, որոնք, մեռնելով՝ ջուր Էին խնդրում: Փայտե դույլերով աղբյուրի զուլալ ջուրը դրվել Է Խաղաղության հուշակողողի մոտ:
Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 6-ին, ատոմային ռմբակոծության հիշատակի 71-րդ տարելիցի առթիվ արարողություն Է կայացել Հիրոսիմայում, որը դարձավ ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման առաջին թիրախը:
Նագասակի քաղաքում զոհվեց 74 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



