Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն ու Երեւանը ԼՂ հակամարտության լուծում գտնեն. Պուտին
POLITICSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային եւ երկուստեք ընդունելի լուծում գտնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իրոք խնդիր է, որը մեզ բաժին է հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ՝ որքան սուր է այդ հարցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք հասնել այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը այնպիսի լուծում գտնեն, որը կլինի փոխզիջումային, բայց երկուստեք ընդունելի»,-ասել Է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը:
Պուտինը հավելել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, եւ երկու պետություններն էլ զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծեցին ի շահ այսօրվա եւ ապագա սերունդների»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



