Պորտուգալիայում հրդեհի մարման աշխատանքներում ներգրաված է ավելի քան 4400 հրշեջ
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի ամբողջ տարածքով բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4400 հրշեջ: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:
Պորտուգալիայի «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություն»-ը հաղորդում է, որ բռնկված հրդեհը մարելու համար գործի են դրվել 32 ինքնաթիռներ և գրեթե 1500 հրշեջ մեքենաներ: Հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից արձանագրվել է կրակի բռնկման 700 օջախ: Դրանցից առավել խոշորները գտնվում են Ավեյրու քաղաքի մոտակայքում:
Հրդեհը հիմնականում տարածվում է սոսիների ծառաշատ վայրերում: Առայժմ հրդեհներից տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



