Yerevan, 29.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են վիրավորվում կենդանակեպի տարբեր նշանները

LIFE

Խոյ

Կոնֆլիկտային իրավիճակներում Խոյը համառ է և ագրեսիվ։ Նա սիրում է դուրս հանել բացասական էմոցիաները և ապացուցել իր տեսակետը: Խոյը աներևակայելի դյուրագրգիռ է, բայց վեճից հետո զղջում է իր արարքի համար և իր մեղքը հարթելու ճանապարհներ է փնտրում։ Հնարավոր է, նա ինչ-որ բան Ձեզ նվիրի, կամ հյուրընկալի, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Սակայն ներողություն չի խնդրի և նույնիսկ չի հիշի վեճի մասին։ Խոյը հիշաչար չէ և դյուրահանդարտ է, այնպես որ ունակ չէ վրեժխնդրության։

Ցուլ  

Եթե Դուք որոշել եք ամեն բան ասել Ցուլի երեսին, ապա փախչելն արդեն անիմաստ է։ Կատաղած Ցուլը սարսափելի է ցանկացած կենդանուց՝ նա կավիրի իր ճանապարհին հանդիպած ամեն բան։ Սակայն Ցուլին այս վիճակին հասցնելն այդքան էլ հեշտ չէ։ Նա համոզված է, որ ցանակցած խնդիր կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Բարդ կլինի զայրացնել Ցուլին, եթե հարցն իր անձի հետ ոչ մի կապ չունի, սակայն խելամիտ Ցուլի հարյուրավոր քարոզները ստիպված եք լսել, եթե համարձակություն եք ունեցել հակաճառել նրան։ Ներողություն խնդրելը այդ դեպքում անշնորհակալ գործ է․ նա խորապես վիրավորվում է և հաճախ մինչ կյանքի վերջ հիշում է դրա մասին։

Երվորյակներ

Մի վիրավորեք Երկվորյակին, եթե չեք ուզում կորցնել նրան Ձեր տեսողական դաշտից մոտ ապագայում։ Ամենաչնչին կոնֆլիկտի ժամանակ Երկվորյակները հեռանալու և թաքնվելու միջոցներ են փնտրում, որպեսզի պաշտպանեն իրենց անձը անպետք վիրավորանքներից  և հարաբերությունների պարզաբանումներից։ Սակայն եթե Ձեզ հաջողվեց վիճել նրա հետ, ապա պատրաստ եղեք լսել Ձեր մասին այն, ինչի մասին Դուք անգամ պատկերացում չունեք։ Եվ մի կարծեք, որ Երկվորյակը կմոռանա այս ամենը որոշ ժամանակ անց՝ այս նշանի ներկայացուցիչները պարզապես ջնջում են իրենց կյանքից անցանկալի մարդկանց։

Խեցգետին

Խեցգետնի հետ պետք է շատ զգույշ վարվել։ Ցանկացած կատակ, կամ անհաջող խոսք կարող են խորապես վիրավորել այս նշանի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ինտոնացիան զրույցի ընթացքում, կամ լռությունը կարող են մեծ խնդրի պատճառ դառնալ։ Ապացուցել և բացատրել ինչ-որ բան՝ անիմաստ է։ Խեցգետինը չի հասկանում գիտակցության տրամաբանությունը: Ավելի լավ է համակերպվել նրա բնավորության հետ և խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։

Առյուծ

Վիրավորված Առյուծը սկսում է պահել իրեն սառը և պաշտոնապես։ Եթե վեճի ժամանակ Դուք վիրավորեք նրա ինքնասիրությունը՝ թերագնահատելով իր տաղանդները, հավանական է, որ ապտակի կարժանանաք։ Նրանք չեն թաքցնում իրենց զգացմունքները և իսկույն մեծ սկանդալ են բարձրացնում՝ հիշեցնելով այն ամենն, ինչ Դուք հասցրել եք անել Ձեր ծանոթության ընթացքում։ Ի դեպ, այս նշանի ներկայացուցիչները զուսպ չեն, և լավ գիտեն, թե ինչպես է պետք վիրավորել, որպեսզի Դուք երկար ժամանակ հիշեք դա։ Սակայն, վիրավորանքը ներսում երկար պահել Առյուծները չեն կարող։ Բռնկվելով մեկ ակնթարթում՝ նրանք այդքան արագ էլ պաղում են։ Առյուծի հետ հարաբերություններ պարզելիս քննարկեք բոլոր խնդիրները հանգիստ՝ հիշելով սեփական արժանապատվության մասին։

Կույս

Կույսը տառապում է ցածր ինքնագնահատականի պատճառով, և անմեղ կատակը կամ նկատողությունը կարող է խիստ վիրավորական լինել այս նշանի ներկայացուցիչների համար։ Կույսը անմիջապես չի անցնի հարաբերություններ պարզելու, չէ՞ որ նա կարգ ու կանոն է սիրում։ Սկզբի համար Կույսը կգրանցի Ձեզ «սև ցուցակում», իսկ որոշ ժամանակ անց կհիշեցնի և կարտահայտի իր վրդովմունքը։ Եթե Դուք պատրաստվում եք քննարկել Կույսի հետ որևիցե խնդիր, առաջին հերթին պետք է համոզեք նրան, որ լավ եք վերաբերվում իրեն, իսկ հետո արդեն արտահայտեք Ձեր դժգոհության պատճառները։ Վիրավորված Կույսը չի սպառնալու և վրեժխնդրության պլան չի կազմելու, սակայն ցանկացած պահի, կամա թե ակամա, անպայման պատասխան կտա։

Կշեռք

Կշեռքները երեխաների նման  նեղացկոտ են և վեճի ժամանակ կորցնում են իրենց՝ չկարողանալով պաշտպանվել։ Սակայն տհաճ արտահայտություններից խախտվում է  Կշեռքի հոգեկան ներդաշնակությունը, և նա սկսում է փնտրել մեկին, ով կխղճա իրեն։ Ցանկացած զրուցակից, ով պատրաստ կլինի լսել վիրավորված Կշեռքին, անպայման կիմանա, թե որքան ստոր և նողկալին անձնավորություն է իրեն նեղացնողը։ Եթե չեք ցանակնում լինել այդ անձնավորություններից մեկը, ապա փորձեք չվիճել Կշեռքի հետ։ Վրեժխնդրությունը Կշեռքների համար չէ, այնպես որ ներողությունը կամ փոքրիկ նվերը բավական է, որ նա մոռանա բոլոր վիրավորանքները։

Կարիճ

Մեկ տանիքի տակ Կարիճի հետ ապրելը բարդ է, իսկ ինչ-որ բան ապացուցելը՝ անշնորհակալ գործ։ Կարիճը կոնֆլիկտային իրավիճակներ է փափագում և ինքն է հրահրում ընտանեկան սկանդալներ։ Կարիճի հասցեին ուղղված ցանկացած վիրավորական խոսքին իսկույն պատասխան կստանաք։ Ճիշտ է, գործը հարվածների չի հասնի, սակայն նրա խոսքը կխայթի Ձեզ մինչև հոգու խորքը։ Ցանկացած սկանդալ էներգիա է հաղորդում Կարիճին, իսկ նրանք, ովքեր վիրավորել են իրեն, պետք է միշտ զգոն լինեն։ Վիրավորված Կարիճը մեծ խանդավառությամբ է վրեժղնդիր լինում՝ չխնայելով իր ամբողջ ուժն ու ունակությունները։

Աղեղնավոր

Աղեղնավորը վիճել չի սիրում և համբերատար կուլ է տալիս բոլոր վիրավորական խոսքերը։ Սակայն եթե Ձեզ հաջողվեց դիպչել նրա ցավալի տեղին, ապա մեծ սկանդալը անխուսափելի է, և  հանգցնել բռնկված հրդեհը այս դեպքում հեշտ չի լինի։ Վեճի ժամանակ պետք չէ հիշեցնել նրան անցյալի վիրավորանքները՝ այն ինչ եղել է անցյալում, Աղեղնավորի համար ոչ մի նշանակություն չունի։ Վիրավորված Աղեղնավորը կոպիտ է և բիրտ, բայց վեճից հետո նա զղջում է դրա համար: Բավական է հաջորդ օրը  պատմել նրան որևիցե բան Ձեր կյանքից կամ հետաքրքրվել իր գործերով, եւ նա կմոռանա ամեն ինչ:

Այծեղջյուր

Այծեղջյուրը ազնվորեն և բարեխղճորեն փորձում է լուծել բոլոր խնդիրները։ Ցանկացած վեճ խստորեն ազդում է նրա հոգեվիճակի վրա, և նա ամեն կերպ հաշտեցման տարբերակներ ու միջոցներ է փնտրում։ Այդ ամբողջ ժամանակվա ընթացքում Այծեղջյուրը  հոգնած և ջախջախված տեսք ունի։ Սակայն Այծեղջյուրին իսկապես վիրավորել կարելի է՝ քննադատելով նրա պրոֆեսիոնալ հատկությունները։ Եթե Այծեղջյուրը Ձեզ չսիրի, ապա ցանկալի է հեռու մնալ․ վրեժ չի լուծի, բայց կարևորագույն խնդիրների լուծում կամ հանձնարարություններ Ձեզ այլևս չի վստահի։ Եթե չեք ցանկանում լուրջ խնդիրներ ունենալ տանը և աշխատավայրում, ապա անմիջապես ընդունեք Ձեր սխալները և համոզեք նրան, որ քննադատել եք նրան միայն բարի նպատակներից ելնելով։

Ջրհոս

Ջրհոսները անկանխատեսելի մարդիկ են։ Վեճի ժամանակ կարող են կատակել կամ հակառակը՝ լռել՝ ուշադրություն չդարձնելով Ձեր կողմից հնչող վիրավորանքներին։ Նա չի բղավի, չի հարվածի, չի ապացուցի իր անմեղությունը։ Նա պարզապես դուրս կգա տանից վեճի ամենաթեժ պահին, իսկ հետո երկար ժամանակ ուղղակի չի նկատի Ձեզ։ Դուք այլևս նրա ընկերը չեք այն պահից, երբ վիրավորեցիք Ջրհոսին։ Ջրհոսի վստահությունը չկորցնելու համար չպետք է քննադատել նրան և զրկել ազատությունից։ Հակառակ դեպքում կկորցնեք նրան։

Ձկներ

Ձկները շատ շուտ չեն վիրավորվում, սակայն Ձեզ չի հաջողվի վիրավորել նրանց այնպես, որ իրենք վրեժխնդիր լինեն։ Ձկները մոռանում են վիրավորանքները և վրեժխնդիր են լինում միայն խոսքով, և ոչ թե գործով։ Վեճից հետո Ձկները երկար լռում են և պատմում են մտերիմներին, թե որքան վատն եք Դուք։ Եթե չգտնվի մեկը, ով կլսի Ձկների բողոքը, ապա նրանք կսուզվեն իրենց ներաշխարհը և բավականին երկար ժամանակ կխորհեն և կվերլուծեն բոլոր վիրավորական արտահայտությունները։ Հաշտվել Ձկների հետ բարդ չէ. նրանք միանգամից մոռանում են ամեն բան հենց որ Դուք սիրով և քնքնշությամբ դիմեք նրան։ Ձկներին հատուկ է հանգստությունն ու խոհեմությունը, այնպես որ եթե Դուք հանգիստ թողնեք նրանց և զերծ մնաք քննադատություններից, Ձկները երբեք Ձեզ չեն վիրավորի։

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program