Տեղատարափը հեղեղել է Վրաստանի Փոթի քաղաքը
SOCIETYՏեղատարափ անձրեւները լույս օգոստոսի 25-ի գիշերը հեղեղել են Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի կենտրոնական փողոցները եւ բնակիչների տների առաջին հարկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Փոթիի քաղաքապետարանում հայտարարել են, որ տեղի յոթ ջրմուղ կայաններն աշխատում են, սակայն մեծ քանակությամբ տեղումների պատճառով ջրի կուտակումներ են առաջացել: Քաղաքի իշխանությունները նշում են, որ Փոթին ամեն անգամ նման խնդիրների առջեւ Է հայտնվում սաստիկ անձրեւի ժամանակ, ուստի պլանավորվում Է կառուցել լրացուցիչ ջրմուղ կայաններ:
Տեղի բնակիչներն օգնություն են խնդրում քաղաքապետարանի ներկայացուցիչներից:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



