Էջմածնի բնակիչը հոսանքահարման հետևանքով մահացել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 8-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 3 շենքի մոտակա թիվ 101 էլ. ենթակայանի հետնամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.02-ին, մարվել՝ 14.07-ին: Այրվել է 50 ք.մ խոտածածկույթ, մոշի թփուտներ, դեկորատիվ ծառ և 30 գ.մ էլեկտրական մալուխ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրշեջ-փրկարարները նկատել են էլ. ենթակայանի մոտակա ավտոտնակի տանիքին ընկած Ա. Մ.-ին (ծնվ.1960թ.), ով, նախնական տվյալներով, հոսանքահարվել է. հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա.Մ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



