«Էկոֆարմ» ընկերության հիմնադիրը վարչապետի հուշամեդալին է արժանացել
SOCIETYԱյսօր գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրվել «Էկոֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր Վահագն Արսենյանը:
Վերջինս Վայոց ձորի Գնդեվազ համայնքում 3 տարի առաջ հիմնադրել է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի եւ պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական համալիր: Նախորդ տարի մայիսին տեղի ունեցած համալիրի բացմանը ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգեւը գործարարին հանձնել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար Վահագն Արսենյանը դեռ 2015թ. պարգեւատրվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով:



