Խոշոր ավիաընկերության համակարգում խափանումը ստիպել է չեղյալ հայտարարել չվերթներն ամբողջ աշխարհով մեկ
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Delta Airlines ավիաընկերության չվերթներն աբողջ աշխարհում չեղյալ են համարվել փոխադրողի համակարգչային համակարգում անսարքությունների պատճառով: Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ խափանումը վերաբերել է այն չվերթներին, որոնք օգոստոսի 8-ի առավոտվա չվացուցակում էին, հայտնում է BBC-ն:
Ավիաընկերության ուղեւորները սոցիալական ցանցերում հայտնել են Լոնդոնի, Տոկիոյի, Հռոմի, Լոս Անջելեսի եւ այլ քաղաքների օդանավակայաններում չվերթների ուշացման մասին:
Delta-ն ամերիկյան ընկերություն է, որի գլխավոր շտաբը գտնվում է Ատլանտայում, այն SkyTeam ավիացիոն դաշինքի հիմնադիրներից մեկն է: Ընկերությունը շարժակազմի չափերով, ուղեւորափոխադրումների ծավալով եւ նպատակակետերի քանակով աշխարհում խոշորագույններից է: Ընկերության կայքում ասված է, որ նրա ինքնաթիռներն ամեն տարի ավելի քան 180 մլն ուղեւոր են փոխադրում:



