Բրիտանացի երկաթուղայիններն ամենաերկար գործադուլն են սկսել վերջին 50 տարվա ընթացքում
INTERNATIONAL NEWSԲրիտանացի երկաթուղայիններն օգոստոսի 8-ին հնգօրյա գործադուլ են սկսել, որը բողոքի ամենատեւական ակցիան պետք Է դառնա 1968 թվականից ի վեր: Այդ մասին հայտնել Է BBC հեռարձակող կորպորացիան:
Գործադուլին մասնակցում են Southern Railway երկաթուղային ընկերության աշխատակիցները, որի ցանցը Լոնդոնը կապում Է Լա Մանշի նավահանգիստների, հարավարեւմտյան եւ հարավարեւելյան Անգլիայի եւ հարավային առողջարանային քաղաքների հետ, ուր ամռանն ուղեւորվում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են գալիս գնացքներում աշխատանքը կարգավորող անձանց թվի պլանավորված կրճատման, ինչպես նաեւ տրանսպորտում անվտանգության մակարդակի նվազեցման դեմ: «Մեզ հասկանալի Է ուղեւորների զայրույթն ու հիասթափությունը, բայց մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, երբ աշխատատեղերն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են»,-հայտարարել Է Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար Միք Քեշը:
Չնայած երկաթուղայինների գործադուլին, Southern Railway-ը պլանավորում Է սպասարկել երթուղիների 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



