Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանի նամակին

SOCIETY

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ օգոստոսի 6-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից գրված նամակին: Նա իր նամակում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է հասկացել եւ ապատեղեկատվություն է տարածել «Սասնա Ծռերի» եւ իր կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ պահանջը:

Ստորեւ ներկայացնում ենք նամակի պատասխանը.

«1. Հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ունեցած ելույթում առաջ քաշեցի հետեւյալ տրամաբանությունը. ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու պատկերացում կա առաջադրված. «Սասնա ծռերն» ասում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, Սերժ Սարգսյանն ասում է, որ «Սասնա ծռերը» պետք է վայր դնեն զենքերը:

2. Քանի որ ճգնաժամը Հայաստանի համար լրջագույն վտանգներ էր պարունակում, առաջարկեցինք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում արտահայտի «Սասնա ծռերի» եւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակների կապակցությամբ:

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրեց «Սասնա ծռերի» առաջ քաշած տարբերակը: Ասացինք նաեւ, որ մեզ պատասխանատու ենք համարում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից քաղաքացիները հրապարակում իրենց կամքը անարգել արտահայտելու հնարավորություն ունենան՝ Երեւանում եւ մարզերում: Սրա համար հարկավոր է, որ հավաքներն անցնեն առանց պրովոկացիաների, բախումների, որպեսզի հրապարակ գալու հետ կապված մարդկանց հնարավոր մտավախությունները հասնեն նվազագույնի:

4. Այս քաղաքական օրակարգը եւ անելիքը ձեւակերպելու հաջորդ օրը պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի հետ քննարկում են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ներառում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը իշխանություններին, այսինքն՝ զենքերը վայր դնելը:

Այս պնդման հիմնավորումների համար՝

- (տես՝ Վարուժան Ավելիսյանի հուլիսի 24-ի ասուլիսը, որտեղ նա խոսում է խորհրդապահական կարգով քննարկվող մի տարբերակի մասին, համաձայն որի Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տալիս, այլ նրա լիազորությունները կրճատվում են. հղում՝ https://www.youtube.com/watch?v=hZQi8rMrLws, 10 րոպե 40 վայրկյանից),

- (տես՝ Ալեք Ենիգոմշյանի հուլիսի 25-ի հարցազրույցը Lragir.am-ի հետ, որտեղ նա ասում է, որ Վիտալի Բալասանյանի խոսքը խեղաթյուրում է իրականությունը եւ Ժիրայր Սեֆիլյանը ուղղակիորեն չի ասել, որ ինքը այսուհետեւ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. հղում՝ https://www.youtube.com/watch?v=zgUjMGfPK-E, 45-րդ վայրկյանից. այս հղումը կարեւոր է, քանի որ Ենիգոմշյանը ընդունում է, որ Ժիրայր Սեֆիլյանը առնվազն անուղղակիորեն նման բան ասել է):

- (տես Ժիրայր Սեֆիլյանի հուլիսի 31-ի եւ օգոստոսի 6-ի նամակները, որոնցից ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը բանակցել է «Սասնա Ծռերի» կողմից զենքերը վայր դնելու վերաբերյալ՝ առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի. այսինքն՝ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս, բայց «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերը)

5. Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած եւ մեր կողմից քաղաքականապես ձեւակերպված տարբերակից եւ ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (hիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ):

6. Նման պայմաններում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր առաջ քաշած սցենարն ու ճանապարհային քարտեզը դառնում էր անիրագործելի՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» քաղաքական ղեկավարների դիրքորոշումների փոփոխության պատճառով: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել էին ոչ թե ընդհանրապես, որպես քաղաքական պահանջ, այլ հրաժարվել էին որպես ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործնական միջոց: Այսուհանդերձ այս մոտեցումը փոխեց քաղաքական իրավիճակը եւ անխուսափելի դարձրեց շարժման թուլացոմը:

7. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը որպես ոչ առաջնային կետ հայտնվեց Գարեգին Չուգասզյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի նամակներում, բայց այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի տղաները արդեն իսկ վայր էին դրել զենքերը, եւ գտնվում էին բանտում, այսինքն՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ինչ-որ հանգուցալուծում էր ստացել եւ ուրեմն՝ Սերժ Սարգսյանի հրաժարական չէր կարող լինել ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի անդամների դուրս գալու, կամ զենքերը վայր դնելու նախապայման: Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի այս պահանջը իր քաղաքական իրագործելիությամբ ոչնչով չէր տարբերվում ասենք 2015 թվականի դեկտեմբերին, կամ 2015 թվականի ապրիլին առաջադրված պահանջներից:

8. Չեմ կարող կասկած հայտնել Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի տղաների մղումների ազնիվ լինելու վրա, բայց վերը հիշատակված կետերում արվել են քաղաքական կոպիտ սխալներ, որոնք լրջագույն ազդեցություն են ունեցել քաղաքական իրավիճակի վրա: Հարկ է ընդգծել, որ հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու որեւէ ճանապարհային քարտեզ, ինչը բերել է ժողովրդական շարժման թուլացմանը եւ «Սասնա ծռերին» այլ ելք չի թողել, քան հանձնվել իշխանություններին:

Հ.Գ. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ քաղաքական հալածյալներին»,-գրված է նամակում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League