Արտաշատի քաղաքապետ է ընտրվել Արգամ Աբրահամյանը
POLITICSԱրգամ Աբրահամյանն ընտրվել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, հունիսի 7-ին կայացած Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Արգամ Աբրահամյանն իր օգտին ստացել է քվեատուփում առկա 10 հազար 382 քվեներից 10 հազար 013-ը: Միակ թեկնածուին դեմ է քվեարկել 116 անձ, անվավեր քվեաթերթիկների թիվը 253 է: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն` ըստ ստորագրությունների կազմել է 10 հազար 401:
Ընտրողների հիմնական ցուցակներում ընտրողների թիվը 20 հազար 995 է, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 18, հետևաբար, ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 21 հազար 013:
ՀՀ ընտրական օրենսգրքի 133 հոդվածի համաձայն` եթե համայնքի ղեկավարի ընտրությանը քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է մասնակիցների ձայների կեսից ավելին:



