Թուրքիայում հորդառատ անձրեւներից 8 մարդ զոհվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հյուսիարեւելյան Արդվին եւ Ռիզե քաղաքներում երեկ տեղացած հորդառատ անձրեւից առաջացած ջրահոսքերը 8 մարդու կյանք են խլել, երկուսն անհետ կորել են, տուժել է 17 մարդ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԶԼՄ-ներին հայտնել է Արտվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը:
Հորդառատ անձրեւաջրերը քանդել են մի քանի բնակելի տներ, ավտոճանապարհներ, խախտվել է էլեկտրամատակարարումը եւ հեռախոսային կապը: Ռիզեում շարքից դուրս է եկել տեղի հիդրոէլեկտրակայանը: Ընդհանուր առմամբ տուժել է 300 ավտոմեքենա:
Օդերեւույթաբանների տվյալներով` ուժգին անձրեւները Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում կշարունակվեն եւս երեք օր:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



