Էդինբուրգի փառատոնը բացվել Է լուսային շոուով
INTERNATIONAL NEWSԷդինբուրգի ամենամյա միջազգային փառատոնն օգոստոսի 7-ին բացվել Է գունագեղ լուսային շոուով: Լուսային շոուի թեման ներշնչված Էր քաղաքի պատմությամբ եւ երկրաբանությամբ: Էդինբուրգի հռչակավոր դղյակը, որը վեր Է խոյանում քաղաքի վրա, կառուցված Է հանգած հրաբխի վա, որն ակտիվ Է եղել 350 միլիոն տարի առաջ:
Հենց հինավուրց ամրոցն Է, որի վրա պրոյեկտվել են եռաչափ պատկերները, յուրատեսակ Էկրան ծառայել լուսային շոուի համար, որն ընթացել Է շոտլանդական Mogwai ռոք-խմբի երաժշտության ներքո:
Լուսային ինստալացիան ըստ արժանվույն Է գնահատում շոտլանդացի բնախույզ եւ երկրաբան Ջեյմս Հաթոնի վաստակը, որին համարում են արդի երկրաբանության հայրը:
Կատարողական արվեստի փառատոնը, որին կմասնակցեն ավելի քան 2400 արտիստներ աշխարհի 36 երկրներից, կտեւի մինչեւ օգոստոսի 29-ը: Ինչպես նշում Է BBC-ն, Էդինբուրգի միջազգային փառատոնն այս տարի տեղի կունենա Էդինբուրգյան ֆրինջին՝ աշխարհի թատերական արվեստի խոշորագույն փառատոներից մեկին զուգահեռ:



