Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ եք Դուք՝ ըստ հնդկացիների կենդանակերպի նշանների. հետաքրքիր ինֆորմացիա

LIFE

Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները նույնպես ունեին երկնքի աստղային քարտեզը, բայց կենդանակերպի նշանների մասին նրանք ոչինչ չէին լսել: Իհարկե, դրանց մասին սիմվոլիկ պատկերացում, բնականաբար, նրանք էլ ունեին: Հնդկացիների կենդանակերպի բոլոր նշաններն ունեին կենդանիների անուններ: Բանը այն է, որ հնդկացիների գրեթե բոլոր ցեղերը և քաղաքակրթությունները համոզված էին, որ յուրաքանչյուր մարդ ունի հարազատական որոշակի կապ՝ կոնկրետ կենդանու տեսակի հետ: Թե կոնկրետ ո՞ր կենդանու՝ կախված է մարդու ծննդյան թվից:

1Ջրասամույր:

20.01-18.02

Ջրասամույրի նշանի տակ ծնված մարդիկ սովորաբար տարօրինակ են և հակված են անբնական վարքագծի: Դրա համար նրանց դժվար է հասկանալ: Իսկ եթե նա զբաղվի ստեղծագործական աշխատանքով, ապա կարող է շատ լավ արդյունք ստացվել: Ջրասամույրը նայում է աշխարհին անսովոր ձևով, դրա հետ մեկտեղ՝ նա ունի փայլուն երևակայություն և ինտելեկտ: Ջրասամույրը կարող է դառնալ ուշադիր և հոգատար ընկեր:

2Գայլ:

19.02-20.03

Գայլը խորը էմոցիոնալ և տարվող մարդ է: Գայլն ամենից շատ գնահատում է սերը, և նա նույնպես կարող է իսկապես սիրել:

Գայլը կրքոտ, առատաձեռն և քնքուշ սիրեկան է: Բայց եթե նրան մերժեն՝ կարող է դառնալ չափազանց կպչուն և վրիժառու:

3Բազե:

21.03-19.04

Բազեն, լինելով ի ծնե առաջնորդ, դժվար պայմաններում միշտ գտնում է իդեալական որոշումներ: Բազեներից կարող են լավ բիզնեսմեններ ստացվել:

Բազեն կարող է նախաձեռնությունն իր վրա վերցնել: Շատ հաճախ նրանց անվանում են մեծամիտ:

Կուղբ:
20.04-20.05

4«Վերցրու քեզ վրա պատասխանատվությունը, հարմարվիր պայմաններին, հաղթահարիր ինքդ քեզ և փրկիր բոլորին». այսպիսին է Կուղբի կարգախոսը: Կուղբերն իդեալական վարձու աշխատողներ են, բայց կարող են լինել նաև լավ ղեկավարներ, քանի որ ունեն ստրատեգիական միտք և դիմացկունություն: Պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանք տարվում են ինչ-որ բանով` իմանալով նույնիսկ, որ դրանից ոչինչ չի ստացվի: Ապրելով նրա հետ, սովորեք, որ նա միշտ «ճիշտ է»:

Եղնիկ:
21.05-20.06
6

Հնդկացիների մոտ Եղնիկն ասոցիացվում է «մուսայի» հետ: Եղնիկը ոգեշնչում է մարդկանց իր հնարամտությամբ: Նրանք կարող են ծիծաղեցնել յուրաքանչյուրին:

Այս նշանի մարդիկ սովորաբար լավ երգում են: Նրանք շատ ցանկալի և սիրելի հյուրեր են: Այնուհանդերձ, եթե Եղնիկը դաստիարակվի վատ ընտանիքում, ապա նրանից կստացվի կամակոր, ծույլ և երկերեսանի էգոիստ:

7Փայտփորիկ:
21.06-21.07

Փայտփորիկներն ամենադաստիարակված և նրբանկատ մարդիկ են: Նրանք միշտ Ձեր կողքին են, երբ Ձեզ աջակցություն է հարկավոր: Փայտփորիկները հրաշալի ծնողներ են, ընկերներ և գործընկերներ:

Նրանք համեստ են, հնարամիտ և կազմակերպված: Բայց եթե նա չի մեծանում սիրո մթնոլորտում, նա կարող է դառնալ նյարդային և խանդոտ սեփականատեր:

8Սաղմոն:
22.07-21.08

Սաղմոնի կյանքն արկած է, և դա նրանից է, որ այս նշանի տակ ծնված մարդիկ աներևակայելի էներգիա ունեն: Օպտիմիստ են:

Աշխատել Սաղմոնի հետ մի թիմում` հաճույք է: Նա խելոք է, հնարամիտ և կարող է էնտուզիազմով վարակել բոլորին: Եթե նա մեծանա վատ ընտանիքում, ապա կդառնա էգոիստ և գռեհիկ:

Արջ:
22.08 – 21.09
9

Պրագմատիկ Արջը միշտ կարծում է, որ կարգուկանոնի համար «պինդ ձեռք» է հարկավոր: Հրաշալի գործընկեր է բիզնեսում, խելամիտ է և տրամաբանող: Այնուհանդերձ, Արջերը սովորաբար համեստ են և մի քիչ ամաչկոտ: Լինում են լավ ուսուցիչներ և դաստիարակներ: Եթե Արջը ճիշտ չդաստիարակվի, կդառնա մանրախնդիր, թերահավատ ճգնավոր:

10Ագռավ:
22.09 – 22.10

Սովորաբար Ագռավներն ունենում են շատ էնտուզիազմ, դրա համար էլ նրանք ի ծնե գործարարներ են: Ագռավները մտքի և կարծիքի մարդիկ են: Նրանք լինում են լավ քաղաքական գործիչներ: Ագռավները կարողանում են ասել ճիշտը` առանց վիրավորելու, չեն տանում կեղծիքը և շատ համբերատար են:

Եթե Ագռավները ծանր մանկություն են ունենում, ապա մեծանում են՝ որպես հիշաչար և վրիժառու մարդիկ:

Օձ:
23.10 – 22.11
11

Այս նշանի տակ ծնվել են գրեթե բոլոր շամանները: Նրանցից հաճախ ստացվում են հոգևոր առաջնորդներ: Օձը սիրում է, երբ իրեն հարգում են: Օձերի մեջ շատ կան բժիշկներ:

Երբեք չեն սիրում զբաղվել ֆինանսներով: Ցավոք սրտի, այս մարդիկ հաճախ ընկճված են, հակված են բռնության և տրամադրության աննորմալ փոփոխությունների:

Բու:
23.11 – 21.12
12

Բուն գրեթե միշտ դաժան և թեթևամիտ մարդ է: Արկածների ձգտումը Բուին դարձնում է լավ որսորդ, պաշտպան, զինվոր, հրշեջ, էկոլոգ և հասարակական ակտիվիստ:

Դաստիարակված և երջանիկ Բուն զգայուն է և էնտուզիազմով լի: Իսկ եթե նա հոգեբանական վնասվածք է ստանում, դառնում է դեպրեսիվ և ագրեսիվ:

13Սագ:
22.12 – 19.01

Եթե ցանկանում եք ինչ-որ ամբիցիոզ ծրագիր իրականացնել, ապա դա արեք Սագի հետ: Նա կլինի համառ և կհասնի իր առջև դրված նպատակներին:

Սագերը լինում են լավ բիզնեսմեններ և սպորտսմեններ: Նրանք կարողանում են լինել ուշադիր ընկեր և հոգատար ծնող:

Աղբյուրը`168.am

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia