Միշել Օբաման ամուսնու 55-ամյակի տարեդարձի առիթով աստղային երեկույթ է կազմակերպել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ամուսնու 55-ամյա տարեդարձի առիթով աստղային երեկույթ է կազմակերպել: Այս մասին գրում ենտեղական լրատվամիջոցները:
Երեկույթը գաղտնի է պահվել, սակայն որոշ հայտնի հյուրեր սոցցանցերում տպավորություններն են ներկայացրել: «Այսօրվա երեկոն երբեք չեմ մոռանա: #BarackObama #happybirthday»,- իր Twitter-ում գրել է երգիչ եւ դերասան Նիք Ջոնասը:
Հյուրերի թվում են եղել Բեյոնսեն, Լամարը, Սեմյուել Լ.Ջեքսոնը, Ջենիֆեր Հադսոնը, Սառա Ջեսիկա Փարքերը, Հիլարի Քլինթոնը եւ Աշերը:
Ըստ Gazeta-ի՝ օգոստոսի 4-ին Բարաք Օբաման 55 տարեկան է դարձել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



