Գերմանիայի իշխանությունները անհանգստացած են իրենց երկրում բնակվող թուրքերի վրա Էրդողանի ազդեցությամբ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները անհանգստացած են Գերմանիայում ապրող թուրքերի վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա կուսակցության ազդեցությունից: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, որն իր դժգոհությունն է հայտնել, դարձել է կանցլեր Անգելա Մերկելի սերտ դաշնակից, Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը:
«Այստեղ ապրող թուրքական ծագմամբ քաղաքացիները պետք է ենթարկվեն մեր օրենքներին և սովորույթներին: Դրա համար ես անհանգստությամբ եմ նայում Թուրքիայի կառավարության և «Արդարության և զարգացում» իշխող կուսակցության փորձերին՝ ազդելու մեզ մոտ ապրող՝ թուրքական արմատներով մարդկանց վրա»,- հայտնել է նա:
Նա մուսուլման քարոզիչներին կոչ է արել ժողովրդին փոխանցել այն գաղափարը, որ Գերմանիայում օրենքները գերակա են կրոնական դոգմաների նկատմամբ:



