ԻՊ զինյալներն Էլ Հուվեյջա քաղաքում կենդանի այրել են ավելի քան 50 իրաքցի պատանիների
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն։ ահաբեկչական խմբավորման զինյալները հաշվեհարդար են տեսել ավելի քան 50 իրաքցի պատանիների հետ էլ Հուվեյջա քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսային Քիրքուկ նահանգում։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
«Ալ Արաբիա»-ի տվյալներով՝ զինյալները կենդանի այրել են 52 պատանիների։ Իսլամիստները նրանց մեղադրել ան այն բանում, որ պատանիներն իրենց ընտանիքները դրում էին փախչել քաղաքից, որը գտնվում է խմբավորման հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ևս 4 երիտասարդ իրաքցիներ նույն պատճառաբանությամբ գնդակահարվել են Էլ Հուվեյջայի կենտրոնական հրապարակում։
Քիրքուկ նահանգի հարավ-արևմտյան շրջանները, որտեղ և գտնվում է Էլ հուվեյջան, զավթվել են 20 14 թվականի հունիսին։ Մինչ այժմ այդ շրջաններից ծայրահեղականների բռնություններից առավելապես նահանգի մայրաքաղաք փախել են ավելի քան 150 հազար տեղաբնիկներ։



