Ինչ տեսք կունենային Դիսնեյի մուլտֆիլմերի արքայադուստրերը 2016 թվականին
LIFEԻսակ Արեաս անունով մի բրազիլացի նկարիչ որոշեց մեզ ցույց տալ, թե ինչ տեսք կունենան Դիսնեյի արքայադուստրերը մեր օրերում, եթե նրանք մեզ նման ծերանային: Նկարիչն ասում է, որ այս նկարների գլխավոր նպատակն է ցույց տալ, որ նույնիսկ եթե դուք ծերանում եք, դուք, միևնույն է, կարող եք թե՛ արտաքինով և թե՛ ներքինով արքայադուստր մնալ:
Ահա Դիսնեյի արքայադուստրերը 2016 թվականին:
Սպիտակաձյունիկը
Սպիտակաձյունիկը ամենածեր արքայադուստրն է Դիսնեյում:

Մոխրոտիկը
Մոխրոտիկը միևնույն է չի կորցրել իր հմայքը:

Ավրորան

Արիելը
43-ամյա Արիելը հաստատ գտել է երիտասարդության գաղտնիքը:

Բելլա
Հրեշը հաստատ դեռ ինքնամոռաց սիրահարված է նրան:

Ժասմին
Ալադդինը միանշանակ հիացած կլինի իր կնոջ նոր սանրվածքով:

Պոկահոնտաս
Նա նույնսիկ 39 տարեկանում շատ մարտական է:

Մուլան
Մուլանը այս խմբում ամենաերիտասարդն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



