Նման աղետ նույնիսկ տարեցները չեն հիշում. Այգեպատում կարկուտը 50-70 տոկոսով վնասվել է բերքը
SOCIETYՕգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 50-70 տոկոսով վնասել է Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտ 170 հա պտղատու այգիները եւ բանջաբոստանային կուլտուրաները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: «Վնասն աննախադեպ էր, նման աղետ նույնիսկ տարեցները չեն հիշում: Գյուղատնտեսական բոլոր կուլտուրաններն էլ վնասվել են: Կարկուտն ուղեկցվում էր շատ ուժեղ քամով, նույնիսկ բարձրավոլտ լարման էլեկտրասյուն է վայր ընկել եւ տների տանիքներ են վնասվել»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ կարկուտի հասցրած վնասներն այս պահին գնահատվում են մարզպետարանի ստեղծած հանձնաժողովի կողմից:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



