Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 20 մլրդ դոլարի
ECONOMICSՌուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կարող է հասնել 20 մլրդ դոլարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Ես ենթադրում եմ, որ այս տարի մենք կկարողանանք հասնել 20 մլրդ դոլարի, սակայն հուսամ` կսխալվեմ, եւ այն հասնի 30 մլրդի»,- ասել է դեսպանը` տեղեկացնելով նաեւ երկարաժամկետ այլ ծրագրերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն թուրքական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



