Դինքի գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել
SOCIETYՍտամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Այս անգամ ձերբակալվել են Տրապիզոնի ժանդարմերիայի գնդի նախկին հրամանատար Ալի Օզը, ինչպես նաև ժանդարմերիայի հետախուզության երկու աշխատակից Ադնան Աջարը և Մուսա Յըլդըրըմը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգիխմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007թվականի հունվարի 19-ին`խմբագրությանառջև նրա վրա կատարված զինվածհարձակման հետևանքով:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանիորոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանություննիրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքիսպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանումմասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձրպաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատականգործեր հարուցելու կապակցությամբ:



