Քիմ Քարդաշյանի մայրը վթարից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
LIFEԵրկու օր առաջ Քիմ Քարդաշյանի 60-ամյա մայրը` Քրիս Ջեններըավտովթարի հետեւանքով վնասվածք էր ստացել: Քրիսը վթարի էր ենթարկվել իր տան մոտ` Կալաբասասում: Քրիսի 250 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce-ին Toyota Prius էր բախվել: Մեքենայի վարորդը խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները եւ մեքենան քշել էր կարմիր լույսի տակ: Քրիսի միայն դաստակն էր վնասվել։

Անցած երեկո վթարից հետո առաջին անգամ Քրիսը ներկայացել է հանրությանը:

Նրան ուղեկցել է դուստրը` Քլոեն:

Ճիշտ է, Քրիսն իր վիրավոր ձեռքը պահում էր գրպանում եւ ցույց չէր տալիս պապարացցիներին: Մյուս ձեռքով Քրիսը Chanel պայուսակ էր բռնել:

Նրանց են միացել նաեւ Քորթնին եւ Քիմը։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



