Երբ իմանաս, թե ինչի՞ համար են տան դռան վերևում կախում այսպիսի փաթեթներ, դու էլ կշտապես նույնը անել
LIFEդա հատուկ ճանճերին և թռչող միջատներին վանելու համար է։ Ինչ է անհրաժեշտ դրա համար. 1. ZIP փականով փաթեթ 2. Կիտրոնի հյութ 3. Մանր փայլող մետաղադրամներ 4. Ջուր 5. Աղ Խառնեք երկուսուկես բաժակ ջուրը աղի և կիտրոնի հյութի հետ։ Ամենաքիչը կես լիմոն անհրաժեշտ կլինի դրա պատրաստման համար։ Ագահություն չանեք։ Այնուհետև ստացված հեղուկը լցրեք փաթեթի մեջ։ Շատ կարևոր է, որ այն հերմետիկ լինի և ոչ մի տեղից պատռված չլինի։ Մինչև փաթեթի վերջնական զմռսումը, չմոռանաք այնտեղ նետել նաև փայլուն մետաղադրամները։ Վերջ։ Ճանճերի դեմ հրաշք–մեթոդը պատրաստ է։ Հիմա դրանք մեխերի կամ կոճգամների օգնությամբ դրսից փակցրեք դռան վերևի հատվածին։ Բնականաբար Դուք ուզում եք իմանալ, թե ինչպես է այն աշխատում։ Պարզվում է, որ ճանճերի տեսողությունը կառուցված է այնպես, որ, ի տարբերություն մարդկանց, նրանք չեն կարողանում վերահսկել աչքի վրա ընկնող լույսի քանակը։ Իսկ մետաղադրամներն էլ փոքրիկ հայելիների դեր են կատարում` անդրադարձնելով լույսը, որն ավելի ուժեղ է կլանում արևի ճառագայթները` շնորհիվ կիտրոնի հյութի և աղի։ Այսինքն` արևն ամեն ինչ անում է մեր փոխարեն և ճանճերն ուղղակի չեն կարողանում կենտրոնանալ փաթեթի շրջակայքում գտնվող առարկաների վրա և ուղղակի շրջանցում են այդ «դժոխային» հատվածը։ Այսպիսի փաթեթները կարող եք տեղադրել նաև պիկնիկի ժամանակ և գործանականում կհամոզվեք, որ ոչ մի ճանճ ձեզ չի անհանգստացնի։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



