Վրաստանում լեռնագնացներ են զոհվել
SOCIETYՈւշբա բարձրանալիս կորած չորս լեռնագնացը զոհվել են: Այդ մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները` վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
«Գրուզիա օնլայն» պորտալի տվյալների համաձայն, լեռնագնացների մարմինները հայտնաբերվել են լուսաբացին: Զբոսաշրջիկների անհետացման մասին տեղեկությունը գործակալությունը ստացել էր նախօրեին` օգոստոսի 5-ին, դրանից հետո որոնողափրկարարական աշխատանքներ էին սկսվել: ԶԼՄ-ների տվյալների համաձայն, զոհվածների թվում Իսրայելից երկու զբոսաշրջիկ կար:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



