7 խորհուրդներ՝ անծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար
LIFEՆոր մարդկանց հանդիպելիս մեզ անհրաժեշտ է ընդհամենը 7 վայրկյան՝ հասկանալու համար, թե արդյոք մենք դրական ենք տրամադրված այդ մարդու հանդեպ թե ոչ: Այս պրոցեսը երկկողմանի է աշխատում: Շատ դժվար է այդ 7 վայրկյանում տպավորություն թողնել՝ հատկապես եթե դուք շատ ամաչկոտ եք:
Past.am-ը ներկայացնում է 7 պարզ խորհուրդներ, որոնց հետևելով դուք այդ 7 վայրկյանում լավ տպավորություն կթողնենք մարդկանց վրա:
-
Աչքերը կարող են անել ամեն ինչ
Աչքերին նայելը սոցիալական վստահության, բաց լինելու և անկեղծության նշան է: Խոսակցության ավելի քան կեսի տեսողական և ոչ լսողական լինելը, և մարդկանց աչքերին նայելը միանգամից լավ տպավորություն կթողնեն ձեր դիմացինի վրա:
-
Ժպտացեք և աշխարհը կժպտա ձեզ
Ժպիտով գեղեցկացրեք ձեր բոլոր հանդիպումները և այդ ժամանակ նոր մարդկանց հանդիպելը շատ ավելի հեշտ կթվա: Մարդիկ ավելի լավ հիշում են նրանց, ովքեր նրանց մոտ որոշակի զգացմունքներ են առաջացրել, իսկ ժպիտը էնդորֆին է առաջացնում, որի արտադրման շնորհիվ դուք մարդկանց մոտ ասոցացվում եք լավ զգալու զգացողության հետ:
-
Ճիշտ ողջունելը
Ամենապարզ և հաճախ ամենաանտեսված բանը պարզ ողջույնն է: Խոսակցությունը միանգամից սկսելու փոխարեն, նախ ներկայացրեք ձեզ ողջունելով: Բարևեք ժպիտով, ինչը ձեզ արդեն հաջողության կբերի:
-
Անկեղծ եղեք
Բազմաթիվ ազդանշաններ կարող են գնալ ձեր դիմացինին 7 վայրկյանի ընթացքում: Ուստի, փորձեք այդ ժամանակահատվածում հասկացնել ձեր դիմացինին, որ դուք անկեղծ և վստահելի մարդ եք: Փորձեք հանգիստ պահել ձեր մարմինը. թուլացրեք ձեր բաճկոնի կոճակը, ուղիղ կանգնեք և ձեռքերը մի խաչեք:
-
Ուշադիր եղեք անկյուններին
Մարմնական շարժումների հոգեբանությունը հետաքրքիր ազդեցություն կարող է ունենալ առաջին տպավորության վրա: Ձեր հետաքրքրությունը դեպի ձեր խոսակիցը կարող եք արտահայտել՝ նրա խոսելու ժամանակ մի փոքր դեպի նրա կողմը թեքվելով: Պատկերացրեք, որ այդ պահին նա սենյակում գտնվող միակ մարդն է, և այդ ժամանակ ձեր անկեղծությունը միանգամից կփայլի:
-
Դրական եղեք
Դրական լինելը վարակիչ է և մենք պետք է մեզ շրջապատենք այն մարդկանցով, ովքեր այս աշխարհն ավելի պայծառ են դարձնում: Ուստի, փորձեք խուսափել բացասական մարդկանցից, և մարդիկ կհիշեն ձեզ և ոչ թե ձեր անդադար բողոքները և դժգոհությունները:
-
Հիշեք՝ այս ամենը միայն ձեզ համար չէ:
Ամենադասական սխալն այն է, որ մենք նյարդայնացած ժամանակ անընդհատ մեր մասին ենք խոսում, սակայն լավ տպավորություն գործելու ամենալավ միջոցը դիմացինով շատ հետաքրքրված լինելն է. խելամիտ հարցեր տվեք և լավ լսեք ձեր խոսակցին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



