Գյումրիում գազալցակայանում պայթյունից տուժածների մոտ առկա է դրական դինամիկա. ԲԿ
SOCIETYNews.am-ը գրում է.
Գյումրիի գազալցակայաններից մեկում օգոստոսի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Գյումրիի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 56-ամյա Արամ Հովհաննիսյանի եւ 29-ամյա Արմեն Մելքոնյանի առողջական վիճակում կա դրական դինամիկա: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը ստացել է աջ սրունքի բազմաբեկորային կոտրվածքներ, շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքից տեղափոխվելուց հետո պարզ կլինի՝ կառաջանա վիրահատության անհրաժեշտություն, թե ոչ:
Նշենք, որ պայթունի հետեւանքով վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 29-ամյա Արմեն Մելքոնյանի վիճակը միջին ծանրության է, նա ստացել էր ծակած վերքեր, գտնվում է Վնասվածքաբանության բաժանմունքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիի գազալցակայաններից մեկում: Ախուրյանի խճուղի 1/1 հասցեում գործող գազալցակայնում տեղի է ունեցել պայթյուն:



