Կույրաղիքը և նշագեղձերը հեռացրած կանայք ավելի բեղմնավոր են
LIFEԸստ մի ուսումնասիրության՝ կանայք, ովքեր նախկինում հեռացրել են իրենց կույրաղիքը և նշագեղձը, ավելի բեղմնավոր են և ավելի արագ են հղիանում, քան մնացածները:
Դանդիի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան կես միլիոն բրիտանացի կանանց բժշկական տվյալները: Նշագեղձը հեռացրած կանանց հղիության հավանականությունը 53.4 % է կազմում, իսկ կույրաղիքը հեռացրած կանանց մոտ՝ 54.4%: Սակայն այն կանայք, ովքեր հեռացրել են թե՛ իրենց կույրաղիքը և թե՛ նշագեղձը, ունեն 59.7% հղիության գործակից:
Սա զգալիորեն ավելի բարձր է, քան բնակչության մեծ մասի մոը, որը 43.7% է կազմում:
Այնուամենայնիվ, չպետք է շատ պատճառային կապեր ստեղծել այս հարաբերակցության մեջ: Բնականաբար, այլ գործոններ, ինչպիսիք են տարիքը կամ ապրելակերպը, կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան կույրաղիքի և նշագեղձի առկայությունը:
Պրոֆեսոր Ալան Փեյսին բացատրում է այս կերպ. «Մի քանի բացատրություններ կան. դրանցից մեկն այն է, որ այդ հյուսվածքների հեռացումը փոփոխում է կանանց իմունային համակարգը, որը որոշ չափով ազդում է նաև վերարտադրողական պրոցեսի վրա:»
Ամենակարևոր բացատրությունը կարող է լինել այն, որ կանայք, բորբոքված այդ օրգանները հեռացնելով, ավելացնում են հղիանալու հավանականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



