Հրդեհներ խոտածածկ տարածքներում
SOCIETYՕգոստոսի 5-ից 6-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Նորագավիթի 2-րդ փողոցի թիվ 30 տան մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Խորենացի փողոցում՝ «Արգիշտի» ռեստորանի մոտակայքում՝ 1 հա:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի վերջնամասում այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ, Նոր Գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5 հա և ցորենի հնձած արտ, Ձորաղբյուր - Մայակովսկի ավտոճանապարհի 1 կմ-ի աջակողմյան հատվածում' մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Աճանան գյուղի հարակից տարածքում' մոտ 200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



