Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին գեղեցկությանը նպաստող 7 հիանալի խորհուրդ

LIFE

Erkusov.com- ը գրում է.

Հետևեք առաջարկվող 7 խորհուրդներին և արդեն 2-3 ամսից կզգաք՝ ինչպես է փոխվում ձեր արտաքինը: 

1. Դիմահարդարումը ճիշտ հեռացրեք       
       
Խուսափեք կոսմետիկական կաթով դեմքը լվանալուց: Ճիշտ է, դեմքը դրանով լվացվելուց հետո մակիաժը մաքրվում է, սակայն կաթը մնում է դեմքին: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ հենց դրա հետևանքով են առաջանում:   
       
Ավելի լավ է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:   
Ջուրը, ի դեպ, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջրից մաշկը վնասվում է՝ անոթային աստղիկներ են հայտնվում, մաշկը չորանում է և այլն:       
       
2. Օրակարգ պահպանեք       
       
Աա նշանակում է, որ ժամը 8-ից հետո պետք է հրաժարվել կոսմետիկական լուրջ   
գործողություններից: Լվացեք, շպարից մաքրեք մաշկը և անհրաժեշտությւսն դեպքում գիշերային սնուցող կամ խոնավեցնող քսուք քսեք՝ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Հաճախ շատերս երեկոյան, քնելուց առաջ դիմակներ ենք դնում այն հույսով, որ առավոտյան թարմ տեսք կունենանք:   
Մինչդեռ հակառակն է ստացվում. արթնանում ենք ու զարմանում՝ դեմքին նկատելով   
լայնացած ծակոտիներն ու աչքերի տակի պարկերը: Բանն այն է, որ ըստ կենսաբանական ժամացույցի՝ օրգանիզմը երեկոյան ժամը 8-ից սկսած անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի փիլինգներն ու քիմիական դիմակները պետք է անել առավոտյան կամ կեսօրին:       
       
3. Զգույշ եղեք դիմակներ դնելիս   
       
Երբեմն մեզ թվում է, թե դիմակի բաղադրության այս կամ այն տարրից մեր մաշկը գրգռվեց, մինչդեռ շատ հաճախ այտուցվածությունն ու կարմրությունն առաջանում են, երբ դիմակը պետք եղածից ավելի երկար ենք պահում դեմքին: Ուստի տնային պայմաններում դիմակը պետք է դեմքին թողնել 5-7 րոպեից ոչ ավելի: Բացի այդ, դիմակները պետք է լվանալ սովորական ջրով: Երբեք դիմակը մի՛ հեռացրեք հանքային ջրով. դրա բաղադրության մեջ մտնող հանքային աղերը կարող են ալերգիկ երեույթներ կամ մաշկի չորություն առաջ բերել:       
       
4. Ժամանակից առաջ մի՛ ընկեք       
       
Եթե դուք 30 տարեկան եք, մի կառչեք շիճուկներից ու հարթեցնող քսուքներից. դեռ վաղ է: Մաշկը ձգող կամ ակտիվ նյութեր պարունակող դիմակներից նախընտրելի է օգտվել 30-ից հետո: Իսկ մինչև այդ տարիքը բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը և քամուց, արևից, փոշուց վնասակար ազդեցություններից պաշտպանելը:   
       
5. Հետևեք սննդակարգին       
       
Կրկին հետևեք "երեկոյան մինչե 8-ը" կանոնին: Այսինքն՝ երեկոյան ժամը 8-ից հետո սննդի ու հեղուկի ընդունումը հասցրեք նվազագույնի, հատկապես եթե անցել եք 35 տարեկանի սահմանը, հենց այս տարիքից է դանդաղում նյութափոխանակությունը: Իսկ եթե շատ քաղցած եք, կաթնամթերք կամ մրգեր կերեք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք:   
       
6.Պայքարեք կրկնակզակի դեմ       
       
Պարանոցն առաջինն է մատնում կնոջ տարիքը: Այդ պատճառով երիտասարդ տարիքում պետք է մարզել պարանոցի մկանները: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ զբաղվել հատուկ վարժություններով, ուղղակի պահպանեք այս մի քանի   «կանոնները».       
       
- նստած ժամանակ կամ քայլելիս հետևեք, որ կզակը լինի հատակին կամ սեղանին զուգահեռ դիրքում,   
       
- քնեք փոքր բարձի վրա կամ՝ ընդհանրապես առանց բարձի,   
       
- քնելիս մի՛ պառկեք փորի վրա:   
       
7. Դարձյալ քնելու մասին       
       
Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մաշկը թարմ օդի, թթվածնի կարիք ունի: Դրանց առաջացմանը կարող է նպաստել նաև քնի պակասը, կամ ընդհակառակը՝ չափից ավելի քնելը:   
Ուստի լսեք ձեր օրգանիզմին. քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը:
Քնելուց առաջ անպայման օդափոխեր սենյակը:

Եվս մեկ խորհուրդ, հետևեք, որ ննջասենյակի օդը լինի 15-25 ջերմաստիճանի սահմաններում:   
 

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia