Իրանում արգելել են Pokemon Go խաղը
SOCIETYԻրանը դարձել է առաջին երկիրը, որի իշխանություններն արգելել են սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go հանրահայտ խաղը:
Հաղորդվում է, որ խաղն արգելվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»: Արգելքի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որոշումը կայացրել է Վիրտուալ տարածքի բարձրագույն խորհուրդը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ անցյալ ամիս լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի իշխանությունները Pokemon Go-ն արգելելու մասին որոշում կայացնելուց առաջ մտադիր են հասկանալ, թե որքանով են խաղը ստեղծողները պատրաստ համագործակցել իրենց հետ:
Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար: Հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



