Աղջիկներ, իսկ Դուք գիտե՞ք, որ անգամ հասարակ հագուստով կարելի է շքեղ տեսք ունենալ. հետևեք այս խորհուրդներին
LIFEBlognews.am-ը գրում է.
Պարտադիր չէ չափազանց ճոխ և թանկարժեք հագուստ կրել՝ շքեղ տեսք ունենալու համար: Ուղղակի հարկավոր է խուսափել հաճախ հանդիպող սխալներից: Մենք ցանկանում ենք օգնել Ձեզ այս հարցում:

Էժան տեսք ունեն կենդանանշանները հագուստի վրա:
Էլեգանտ տեսք ունեն կենդանանշանները փոքրիկ աքսեսուարների վրա, օրինակ՝ շարֆիկների:

Էժան տեսք ունի խամրած սև գույնի զգեստը:
Էլեգանտ տեսք ունի սև զգեստը, որն ինչպես նորը լինի:

Էժան տեսք ունի շատ լայն բացվածքը:
Էլեգանտ տեսք ունի նուրբ բացվածքը:

Էժան տեսք ունեն շատ բարձր պլատֆորմով կոշիկները:
Էլեգանտ տեսք ունեն դասական կոշիկները:

Էժան տեսք ունի այն հագուստը, որը Ձեր չափսերին չի համապատասխանում:
Էլեգանտ տեսք ունի Ձեզ համապատասխանող հագուստը:

Էժան տեսք ունեն այն զգեստները, որոնց վրա չարաշահված է շիֆոնը:
Էլեգանտ տեսք ունեն շիֆոնե փոքրիկ, նուրբ հատվածներով զգեստները:

Էժան տեսք ունեն կեղծ բրենդային հագուստները:
Էլեգանտ տեսք ունի հագուստի չափավորությունը:

էժան տեսք ունեն նեոնային գույները:
Էլեգանտ տեսք ունեն հարուստ, ծանր գույները:

Էժան տեսք ունի հագուստի տակից թափանցող ներքնազգեստը:
Էլեգանտ տեսք ունի այն կինը, ում ներքնազգեստը չի թափանցում:

Էժան տեսք ունեն չափսերով մեծ, պլաստմասե զարդերը:
Էլեգանտ տեսք ունեն նուրբ զարդերը:

Էժան տեսք ունեն շատ խոշոր պայուսակները:
Էլեգանտ տեսք ունեն այն պայուսակները, որոնց յուրաքանչյուր գիծը նրբորեն ընդգծված է:

Էժան տեսք ունի այն զգեստը, որն ամբողջովին պատված է հուլունքներով:
Էլեգանտ տեսք ունի գեղեցիկ դասավորված փայլուն տարրերով զգեստը:

Էժան տեսք ունի այն կինը, որը բաց կոշիկները համատեղել է գուլպայի կամ զուգագուլպայի հետ:
Էլեգանտ տեսք ունի բաց կոշիկներով և խնամված ոտքերով կինը:

Էժան տեսք ունի սևի կամ շագանակագույնի համադրությունը մուգ կապույտի հետ:
Էլեգանտ տեսք ունի գույների ոչ արտահայտիչ, դասական համադրությունը:

Էժան տեսք ունի տարբեր թանկարժեք մետաղների համադրությունը:
Էլեգանտ տեսք ունի ընդամենը մեկ թանկարժեք մետաղից պատրաստված զարդերի համադրությունը:




