Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետն այցելել է Արարատի մարզ

SOCIETY

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Այնթապ համայնքում՝ զրուցել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող մի շարք հարցերի: Այնթապցիները նշել են, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով: Հովիկ Աբրահամյանը պա տասխանատուներին հանձնարարել է իրականացնել համապատասխան աշխատանքներ և հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցը: Այնուհետև վարչապետին են ներկայացվել Այնթապում մշակույթի տան կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 592 մլն դրամ, արդեն իսկ  կատարվել է 140 մլն դրամի աշխատանք: Մշակույթի տանը գործելու է նաև երաժշտական դպրոց և մարզադահլիճ: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թվականի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Մասիսում: Վարչապետի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զեկուցել է, որ մարզում հաջողությամբ ընթացքի մեջ են գյուղատնտեսական, այդ թվում՝ խաղողի մթերումը կազմակերպելու աշատանքները: Մարզում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների բարելավման՝ կրթական հաստատությունների, ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի վերանորոգման, շենքերի տանիքների հիմնանորոգման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև համայքներում առկա խնդիրների վերաբերյալ և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015թ.-ին: Սպանդանոցի կառուցման նպատակով  ներդրվել  է շուրջ 3 մլն դոլար:  Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխարներ և գառներ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտալական կազմակերպությանը, որտեղ մշակման է ենթարկվում և արտահանվում Իտալիայի Հանրապետություն: Նշվել է, որ 2015-ից մինչ օրս սպանդանոցում սպանդի է ենթարկվել շուրջ 50 հազար գլուխ ոչխար և գառ, որից  սույն թվականի հունվար-հուլիս ամիսներին` 30 հազար գլուխ, իսկ մսեղիքն արտահանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում և պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաև Արաբական Էմիրություններից և նախատեսվում է աշխատողների քանակը հասնել 250-ի: Վարչապետը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Սուրենավանի չրագործական ձեռնարկություն, որտեղ հիմնադրման օրվանից՝ 2007թ.-ից,  իրականացվել է մոտ 250 մլն դրամի ներդրում: Գործարանը հագեցված է ուկրաինական, չինական, կորեական ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս տարեկան մթերել 300-350 տոննա միրգ և  հատապտուղ: Արտադրվում են չրեր, մրգային լավաշներ, գլազուրապատված չրեր: Այսօրվա դրությամբ ձեռնարկությունն արդեն մթերել է շուրջ 100 տոննա միրգ: Ձեռնարկության ղեկավարը նշել է, որ արտադրանքի իրացման խնդիր չունեն, անհրաժեշտ քանակի հումքի  ա ռկայության դեպքում էլ պատրաստ են ավելացնել արտահանման ծավալները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ձեռնարկության գործունեությունը, արտադրական ծավալների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել վերամշակող ընկերությանն օժանդակություն ցուցաբերելու տարբերակները:

Վարչապետն այցելել է նաև Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոց, ծանոթացել ուսումնական հաստատությունում առկա պայմաններին: Դպրոցում գործում են ժողովրդական  պարի  2  տարիքային  խմբեր, նկարչության, փայտի փոխագրության,  գորգագործության,  գոբելենի, մաքրամեի, ասեղնագործության  և հելունագործության   դասարաններ: Այնուհետև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Վեդիի քաղաքապետարանում քննարկվել  են քաղաքում և դրան հարակից համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրները:  

Կառավարության ղեկավարը եղել է նաև Նոր Խարբերդ ու Արալեզ համայնքներում, հանդիպել տեղի բնակիչներին, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia