Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Նկատողություն է հայտարարվել Երևանի ոստիկանապետին, աշխատանքից հեռացվել է Երանոսյանի եղբայրը

SOCIETY

Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և  հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ, հայտնում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Ոստիկանությունից ներկայացրել են նաեւ ցանկեր, որտեղ նշված է, թե ինչի համար եւ ինչ պատիժների են ենթարկվել կոնկրետ ոստիկաններ:

Ըստ այդմ՝

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու`ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.

- ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետԽաչատուր Ավետիսյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մկրտիչ Անտոնյանին.

- ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանին:

2. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու,  ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է.

- 1032 զորամասի ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Նազարեթ Գևորգյանին՝ խիստ նկատողություն.

- ՀԿՊ  1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ռոման Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.

- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.

- ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի /1032 զորամաս/ 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Վարդգես Պողոսյանին` նկատողություն.

- նույն գնդի ՀԿՊ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արման Մնոյանին՝ նկատողություն.

- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հունանյանին` նկատողություն.

- ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Մամյանին` նկատողություն.

- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Հրաչ Մարկոսյանին` նկատողություն.

- ՀԿՊ 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Գոռ  Առաքելյանին`  նկատողություն:

3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ծառայողական քննության արդյունքներով ձեռք են բերվել տեղեկություններ ոստիկանության մի շարք ծառայողների կողմից անհամաչափ ուժ գործադրելու դեպքերի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի հրամանով դադարեցվել են հետևյալ ծառայողների լիազորությունները.

- ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյան (ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրն է).

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Արմեն  Հարությունյան.

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ  ՔՀ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն  Բունիաթյան,

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արթուր  Հակոբյան.

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Գևորգյան:

Հիշյալ անձանց վերաբերյալ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով:

Միաժամանակ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու, անբավարար օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքի, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ԵՔՎ  Նոր Նորքի և Էրեբունու բաժինների պետերից բացի, պաշտոնից ազատվել են.

- Լոռու ՄՎ Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարուն Պողոսյանը:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine