Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայկական ժամանակ». Վլադիմիր Գասպարյանի պրկվածության պատճառը. ոստիկանությո՞ւնն է փոխվել, թե՞ հասարակությունը

SOCIETY

«Նախորդ շաբաթ օրվա իրադարձությունները գործնականում ցույց տվեցին, թե հուլիսի վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ինչու էր այդքան պրկված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Ուրբաթ օրը, ինչպես տեղեկացրել ենք, Վլադիմիր Գասպարյանի հիմնադրած ոստիկանական «հրեշտակների» ստորաբաժանման ավագ լեյտենանտը, որ ինչպես հետագայում պարզվեց՝ 30-ամյա Արթուր Վարդգեսյանն է, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ապտակել էր հավաքի մասնակից 67-ամյա Հակոբ Նազարյանին։

Այդ պահը ֆիքսել էր armtimes.com–ի տեսախցիկը, և տեսանյութը մեր կայքում տեղադրելուց հետո կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում։ Նյութը ֆեյսբուքյան իրենց Էջերում տեղադրում էին շարքային քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, տարբեր զբաղմունքի և մասնագիտության տեր մարդիկ, քաղաքականացված և չքաղաքականացված քաղաքացիներ, ու նկատելի էր, որ մարդիկ ոչ թե ուղղակի հետաքրքիր տեսանյութով են տարված, այլ նրանք ընդվզում են բառիս բուն իմաստով։ Եվ շատ արագ, գործնականում հաջորդ օրը վաղ առավոտյան ոստիկանությունը պաշտոնական լուր տարածեց, որ քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները ոստիկանության պետի որոշմամբ դադարեցված են և նշանակված է ծառայողական քննություն։


Զուտ տեխնիկապես ոստիկանության պետի այս որոշումների մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ այս մի գործն էլ կմոռացվի, կանցնի–կգնա։ Հիմա սա նույնիսկ Էական չէ։ էականը այն ֆոնն է, այն մթնոլորտը, որ հաջորդեց ապտակի մասին տեսանյութի տարածմանը։ Ակնհայտ էր, որ եթե արագ ինչ-որ քայլեր չձեռնարկվեն, հաջորդ մեկ-երկու օրերին Երևանում կարող է ձևավորվել նոր Բաղրամյան պողոտա։ Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը Ոստիկանության պետի հուլիսվերջյան պրկվածության հետ։ Կապը այն է, որ օրինակ Վլադիմիր Գասպարյանը Վարդգեսյանի լիազորությանները դադարեցրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ուզում, այդպես էր համարում ճիշտ, այլ որովհետև՝ հասկացավ, որ չի կարող այդպես չանել, որովհետև դրա հետևանքները ծանր կլինեն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Վլադիմիր Գասպարյանը այդպես ուզում էր, եթե նույնիսկ ընդունենք, որ բոլոր դեպքերում Վլադիմիր Գասպարյանը այդպես կվարվեր, կոնկրետ այս դեպքում նա գիտի, եթե նույնիսկ ուզենար, չէր կարող այլ կերպ վարվել։ Հենց սա է Գասպարյանի պրկվածության պատճառը. Երրորդ հանրապետության ոչ մի ոստիկանապետ այսպիսի վիճակում չի եղել, որ ստիպված լինի ինչ-որ բան անել, որովհետև դա չանելը կարող է ծանր հանրային հակազդեցության արժանանալ։

 Իշխանական ներկայացուցիչները այսպիսի իրավիճակների մասին խոսելիս փորձում են ցույց տալ, թե ոստիկանությունն է փոխվել, իշխանությունն է փոխվել։ Այդ ամենը, իհարկե, այդպես չէ. իրականում փոխվել է հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը, մեր հասարակությունը դարձել է ավելի պինդ, ավելի կենսունակ, ավելի ուշադիր և սեփական իրավունքների նկատմամբ ավելի հետետղական։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը պրկված է, որովհետև հասկանում է, որ այսպիսի հասարակության պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ ոստիկանությունը իր հազարավոր ներկայացուցիչներով, զորքով, զենքով, զրահով չկարողանա ոչինչ անել»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’