Վանաձորի կայազորային հոսպիտալը արդիականացված ինֆեկցիոն բաժանմունք կունենա
SOCIETYՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքին կից կառուցվող երկհարկանի շինությունում առաջիկայում կգործի ինֆեկցիոն բաժանմունքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գործառույթներից է 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողներին և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին բարձրակարգ բուժօգնության ապահովումը: Հոսպիտալում գործում են ընդունման, թերապևտիկ, վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, ինֆեկցիոն և ախտորոշման բաժանմունքներ, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ռենտգենկաբինետներ և դեղատուն: Հոսպիտալի գլխավոր մասնաշենքին կից կառուցվող երկհարկանի շինությունում առաջիկայում կգործի ինֆեկցիոն բաժանմունքը: Իրականացվող ծավալուն ապիտալ-շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել է վիրահատարանը, անզգայացման-վերակենդանացման բաժանմունքը: Վիրահատարանը վերազինվել է արդիական սարքավորումներով, ապահովված է սարքավորումների ախտահանման և օդափոխության բարձրորակ համակարգերով:
Ազգային բանակի առաջին՝ Վանաձորի կայազորային հոսպիտալը կազմավորվել է 1992թ.: Արցախյան պատերազմի ընթացքումայն ընդունել է բազմաթիվ վիրավորների: Անցած տարիների ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմը զարգացրել ևկատարելագործել է իր հնարավորությունները՝ հիվանդների բուժապահովումը դարձնելով առավել արդյունավետ ուհամակողմանի»:



