Վիրավորված ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է
SOCIETYՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հուլիսի 17-ին ծանր վնասվածք ստացած նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ ապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար: Ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում ենք մաղթում մեր գործընկերոջը»,- գրել է Ահարոնյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



