Գիրք կարդացող մարդիկ ավելի երկար են ապրում
LIFEՈրոշները սիրում են Լև Տոլստոյի հաստափոր գրքերը, մինչ մյուսները տարված են Հարրի Փոթթերի գրքերով:
Անկախ նրանից, թե ինչ գրքեր եք դուք կարդում, պարզվում է, որ վեպեր կարդալով դուք կարող եք ավելի երկար կյանք ունենալ:
Գիրք կարդացողները մոտ 2 տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ընդհարնապես չեն կարդացել:
Ըստ ուսումնասիրության՝ նրանք, ովքեր շաբաթը 3.5 ժամից ավել են կարդում, 23%-ով ավելի քիչ հավանական էր, որ նրանք կմահանան 12 տարուց:
Թերթեր, ամսագրեր և պարբերականներ կարդալը նույնպես ասոցացվում է երկար կյանքի հետ, սակայն պարզվում է, որ այդ կապը այդքան էլ ուժեղ չէր:
Ուսումնասիրությունը չի բացատրում, թե ինչու է գիրք կարդալը երկար կյանքի հետ կապված: Յեյլի համալսարանի հետազոտողները օգտագործել են 3635 հիսունն անց մարդկանց տվյալներ: Այդ մարդիկ մասնակցում էին իրենց առողջության հետ կապված հետազոտության մեջ, սակայն նրանք նաև պատասխանել էին իրենց՝ կարդալու սովորությունների մասին հարցերի:
Այս մարդիկ բաժանվել էին 3 խմբի՝ առաջին խումբը ընդհանրապես գիրք չէր կարդացել, երկրորդը շաբաթական մինչև 3 ժամ էր կարդում, և երրորդ խումբը կարդում էր ավելի քան 3 ժամ:
Պարզվեց, որ ամենաշատ գիրք կարդացողները հիմնականում կանայք էին, ովքեր բարձրագույն կրթություն ունեին և մեծ եկամուտներ:
Չնայած այն փաստին, որ հետազոտության արդյունքները փորձել են նաև հարմարեցնել մասնակիցների աշխատանքի, տարիքի, ռասայի, առողջական վիճակի, դեպրեսիայի և նրանց ամուսնական կարգավիճակի հետ, միևնույն է, կարդալու և երկարակեցության միջև կապը չի կորել:
Գիրք կարդացողները միջինում 23 ամսով աելի երկար են ապրում քան նրանք, ովքեր չէին կարդացել:
Ուսումնասիրության հեղինակ Յեյլի համալսարանի պրոֆեսոր Բեկկա Լեվին ասում է. «Մարդիկ, ովքեր օրական մոտ կես ժամ գիրք են կարդում, զգալիորեն ավելի շատ գոյատևման առավելություն ունեին քան չկարդացողները: Գոյատևման այդ առավելությունը մնաց նույնը նույնիսկ հաշվի առնելով հարստության, կրթության, մտավոր կարողությունների և շատ այլ փոփոխականների առկայությունը:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



