Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կդիմի ազգին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կայսր Ակիհիտոն հաջորդ շաբաթ կդիմի ազգին: Կայսերական պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Ակիհիտոն օգոստոսի 8-ի երեկոյան կդիմի տեսահեռարձակման միջոցով:
AFP-ի տեղեկություններով՝ չնայած առողջական խնդիրներին, չի ակնկալվում, որ 82-ամյա կայսրը կհայտարարի իր հրաժարականի մասին, քանի որ Սահմանադրությամբ նրան արգելված է քաղաքական հայտարարություններ անել: Կայսերական պալատի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ Ակիհիտոն կկիսվի «իր պարտականությունների կատարման հետ կապված զգացումներով»:
Մինչդեռ ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Ակիհիտոն կակնարկի գահից հրաժարվելու իր ցանկության մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ անցյալ ամիս Ակիհիտոն խորհրդականների հետ զրույցում հայտարարել է գահը ավագ որդուն՝ կրոն-արքայազն Նարուհիտոյին փոխանցելու ցանկության մասին:
Գործակալությունը նշում է, որ Ճապոնիայում շատերի համար է անակնկալ եղել կայսեր հնարավոր հրաժարականը, որտեղ կայսրը վերջին անգամ գահից հրաժարվել է համարյա 200 տարի առաջ:



