Ռուսաստանը մենաշնորհի չի հավակնում ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում. Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը մենաշնորհի չի հավակնում ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, աշխատում Է արեւմտյան գործընկերների հետ եւ հուսով Է, որ համատեղ ջանքերով լուծում կգտնվի: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան ուղեւորո ւթյան նախօրեին, որտեղ նա մասնակցելու Է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը, Ռուսաստանի ղեկավարը պատասխանել Է ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության հարցերին:
«Ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ Ռուսաստանը փորձում Է մոնոպոլացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված աշխատանքը, հեռացնել մյուս միջնորդներին: Դա մոլորություն Է: Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ղարաբաղյան թեմատիկայի շուրջ եռակողմ գագաթնաժողովներն օրգանապես լրացնում են այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նշեմ, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում վերը նշված եռակողմ գագաթնաժողովի եզրափակիչ փուլին»,-ասել Է Պուտինը:
«Իր հերթին մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վիեննայում Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը հրավիրված Էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարության եվրոպական գործերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Նման մոտեցումը այն բանի օրինակն Է, թե ինչպես Է կարելի ու հնարավոր աշխատել միջազգային հակամարտությունները կարգավորելիս: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի օգնել կողմերին՝ հասնելու փոխընդունելի լուծման»,-նշել Է ռուսական պետության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



