Փարիզում փնտրում են աֆղան փախստականին, որին կասկածում են նոր ահաբեկչություն պատրաստելու մեջ
INTERNATIONAL NEWSՓարիզի անվտանգության ծառայությունը տարածում է աֆղան փախստականի լուսանկարը, որին կասկաածում են Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչություն ծրագրելու մեջ, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:
Ոստիկանությունը չգիտի կասկածյալի անունը ու որոնում է նրան, հայտնել է աղբյուրը : Metronews թերթը հայտնել է, որ տղամարդը վերջին երկու ամիսներին ապրում է Ֆրանսիայում:
Ֆրանսիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը ներդրվել է այն բանից հետո, երբ նոյեմբերին 130 մարդ է զոհվել Փարիզում ՝ զինված գրոհայինների ու մահապարտների հարձակումնեի հետեւանքով: Հուլիսին թունիսցին բեռնատարով բարձր արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որը Նիսում էր հավաքվել Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ, սպանելով 84 մարդու, իսկ Ֆրանսիայի հյուսիսում Սենթ Էտյեն դյու Ռուվրե քաղաքում երկու իսլամիստներն էլ կտրել էին տարեց հոգեւորականի կոկորդը, որին պատանդ էին վերցրել եկեղեցում:
Եկեղեցում կատարված միջադեպից՝ հուլիսի 26-ից մի քանի օր առաջ անվտանգության ֆրանսիական ծառայությունների աշխատակիցները օտարերկյա հատուկ ծառայություններից հաղորդում էին ստացել ծրագրվող ահաբեկչության մասին ու տարածել կասկածյալի լուսանկարը մյուս ծառայություններին ՝ առանց նշելու անունը: Լուսանկարի վրա պատկերված է եկեղեցու վրա հարձակվողներից մեկը՝ 19-ամյա Աբդել Մալիք Նաբիր Պետիժանը:
Փարիզը գտնվում է բարձր պատրաստվածության ռեժիմում, անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում Paris Plage լողափային փառատոնի ժամանակ :
Ամեն ամառ Փարիզը փակում է ճանապարհը Սեննայի ափերից մեկի երկայնքով, որտեղ բացվում է արհեստական ավազե ափ: Նիսում հարձակումից հետո փառատոնի մուտքերը փակվել էին բետոնե բլոկներով ու տրանսպորտով:



