Բեռնատար Boeing-ը խճուղի Է դուրս Է եկել Բերգամոյում վայրԷջք կատարելուց հետո
INTERNATIONAL NEWSDHL միջազգային ընկերությանը պատկանող բեռնատար «Բոինգ 737-400»-ն Իտալիայի Բերգամո քաղաքի Օրիո ալ Սերիո օդանավակայանում վայրԷջք կատարելուց հետո չի կարողացել ժամանակին արգելակել, ճեղքել Է օդանավակայանի տարածքի պարիսպը եւ դուրս եկել խճուղի: Այս մասին հայտնել Է La Stam pa թերթը:
Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամները, նրանցից ոչ ոք չի տուժել: Գետնին նույնպես տուժածներ չկան:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ չվերթը Բերգամո Էր մեկնել Փարիզից: Միջադեպի պատճառով օդանավակայանը երեք ժամով փակվել Է: Շուրջ մեկուկես տասնյակ չվերթեր չեղարկվել են, մի քանիսն Էլ ուղարկվել են Միլանի օդանավակայան:
Ենթադրաբար, վթարային վայրԷջքի պատճառ են դարձել անբարենպաստ եղանակային պայմանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



