Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլին ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների խոշտանգումների փաստահավաք գործունեությունը շարունակվում է. ԼՂՀ ՄԻՊ

SOCIETY

Արցախում շարունակում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացրած խոշտանգումների վերաբերյալ փաստահավաք գործունեությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյա նը:

«Դա բավականին  ժամանակատար աշխատանք է: Մենք այժմ կապի մեջ ենք նաեւ համապատասխան կառույցների հետ,  առանձին վարույթ ենք հարուցել»,-նշեց նա:

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկված են եղել խոշտանգման ու անարգանքի։

Ապրիլի 22-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացրած դաժանությունների մասին զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին՝ մասնավորապես, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին, ինչպես նաեւ Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture  եւ մի շարք այլ իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ արդյունք է ունեցել տվյալ հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.

«Տեսանելի արդյունքներից մեկը թերեւս Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) զեկույցն է, որտեղ  բավականին շատ հղումներ են կատարվել հենց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, արցախյան դիրքորոշմանը, չնայած այնտեղ ներկայացված է նաեւ ադրբեջանական դիրքորոշումը: Փորձ է արվել օբյեկտիվորեն անդրադարձ կատարել, քանի որ պետք է հասկանալ՝ որքան էլ մեր գնահատականներն անկախ լինեն, միեւնույնն է, այն դիտվելու է որպես արցախյան կողմի փաստաթուղթ»,- ասաց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Նա հստակեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն այս հարցում գործընկեր կազմակերպություններին իրավիճակը հստակ եւ հասկանալի լեզվով ներկայացնելն է:

«Տվյալ զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին ավելի շատ տեղեկատվություն տարածելու, ուշադրություն հրավիրելու համար, որպեսզի մարդիկ ավելի ուշադիր լինեն արցախյան իրադարձություններին, հետեւեն դրանց զարգացմանը:  Այսինքն ՝ սա այս դեպքում ֆորմալ իրավիճակ չէ, ֆորմալ կլինի, օրինակ՝ միջազգային դատական ատյանների կապակցությամբ»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում:
Ը նդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine