Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանամերձ Դովեղում և Բերդավանում դպրոցն է գյուղի պահպանման անկյունաքարը

SOCIETY

Ուսուցիչ աշխատելն առաքելություն է, որը կրկնակի դժվար է դառնում սահմանապահ գյուղերում: Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի ուսուցիչներ ամեն օր սխրանք են գործում՝ աշխատելով հակառակորդի հավանական կրակի տակ, ապագա սերունդներին փոխանցելով գիտելիքներ ու արժեքներ: Այստեղի կրթական հիմնախնդիրները պայմանավորված են տարածաշրջանի ռազմավարական կարևորությամբ: 

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն, օգոստոսի 24-ին այցելեց սահմանամերձ Դովեղ և Բերդավան գյուղեր՝ ծանոթանալով այդ գյուղերի կրթական խնդիրներին: Հանդիպելով համայնքերի դպրոցների ուսուցիչների հետ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նախարարությունը Տավուշի որոշ սահմանամերձ գյուղերի կտրամադրի աշակերտական գույք և համակարգչային սարքավորումներ: Որոշակի աջակցություն կցուցաբերվի նաև դասագրքերի ապահովման հարցում: 

«Տավուշի մարզն առաջատար է ներառական կրթության ներդրման գործընթացում: Այստեղ է իրականացվել մեր նախաձեռնած պիլոտային ծրագիրը, որի համաձայն՝ մարզի բոլոր դպր ոցները դարձան ներառական: Սա դժվար, սակայն ակնհայտորեն հաջողված գործընթաց է: Բացի կրթական կարևորությունից, շատ աստվածահաճո գործ է»,- ասաց ԿԳ նախարարը:

Տավուշի մարզում տարեկան շուրջ 300 երեխա սովորում է ներառական համակարգում: «Երկու կարևոր հարց լուծվեց երկու գյուղերի համար: Ինչպես տեսաք` Դովեղում և Բերդավանում նախակրթական կրթության կազմակերպման խնդիրներ կան: Մենք իրականացնում ենք նախակրթարանների բացման ծրագիրը, որը բարձր է գնահատվել հասարակության և միջազգային հանրության կողմից: Այս տարվա ընթացքում երկու գյուղերում էլ կնախաձեռնենք այս ծրագրի իրականցումը»,- ամփոփելով այցը` լրագրողների հետ զրույցում ընդգծեց Աշոտյանը:

Սահմանը պահող գյուղերի ուսուցիչներին հիմնականում հուզում էին ուսանողների ուսման վարձերի զեղչերի, դպրոցների վերանորոգման և ուսուցիչների սոցապահովագրության հարցերը: Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը նախարարին հայտնեց, որ մի շարք ծնողներ դժգոհությունների ունեն շախմատի դասագրքերում ընդգրկված բարդ խնդիրներից: Իսկ ուսուցիչներից մեկը բարձրաձայնեց քիմիայի համար հատկացված դասաժամերի սակավության մասին:

2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ զեղչվել էր սահմանապահ որոշ գյուղերի ուսանողների ուսման վարձը: Այն իրականացրել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Այս տարի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում հնարավոր է որոշակի օգնություն ցուցաբերվի նաև այլ գյուղերի»,- ուսուցիչների մտահոգությանն ի պատասխան նշեց ԿԳ նախարարը:

ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-2016 ուսումնական տարում կսովորի 65 աշակերտ: Անցած տարի աշակերտների թիվը եղել է 74: Դպրոցն ունի 20 ուսուցիչ: 

«Բարձր դասարանցիները քանակով ավելի շատ են, քանի որ ծնելիությունը գյուղում գնալով նվազում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում բացատրեց դպրոցի տնօրեն Սանասար Վարդանյանը: Չնայած մեծ դժվարություններին՝ դովեղցիները հավաստիացնում են, որ իրենք սիրում են իրենց հողը և չեն թողնի այն, միայն թե աշխատանք լինի:

Իսկ սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Բերդավան գյուղն աչքի է ընկնում իր գերազանց սովորող աշակերտներով: Ակնկալվում է, որ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-2016 թվականներին կսովորի մոտ 380 աշակերտ: Ամեն տարի աշակերտերի առնվազն 60 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իսկ 2015 թվականի 39 շրջանավարտներից 23-ն ընդունվել է պետական առկա ուսուցմամբ բուհ: Ավագ դասարանների աշակերտների թիվը գերազանցում է 100-ը:  Բերդավանի միջնակարգ դպրոցն ունի 47 մանկավարժ, որոնցից ութը վերապատրաստող դասատուներ են:

2014 թվականին դպրոցի աշակերտներից ութերերորդ դասարանցի Ղազարյան Վիկտորյան մանսակցել է «Ամենախելացին» հեռուստախաղին և հասել մինչև եզրափակիչ փուլ: Ինչպես նաև՝ դպրոցից երկու թիմ մասնակցել է Նոյեմբերյանի տարածաշրջանում կազմակերպվող «Ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ» ինտելեկտուալ խաղին՝ գրավելով առաջին և երրորդ տեղերը:

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’