Մեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումը մեր ապագա երեխան կլինի. Նադեժդա Հովհաննիսյանն իր նոր ֆոտոշարքի և ապագա ծրագրերի մասին
LIFEՄոդել, դերասանուհի Նադեժդա Հովհաննիսյանն իր ամուսնու` երաժիշտ Էդգարի, հետ կարճ ժամանակով գտնվում էր Հայաստանում։ Զույգը վերադարձել էր գործնական առաջարկով: Այս ընթացքում լուսանկարիչ Արվին Քոչարյանն իրենց առաջարկել է լուսանկարվել համարձակ ֆոտոշարքում:
Մոդելը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարները և զրուցել Միացյալ Նահանգներում ապրելու և ստեղծագործելու մասին:
«Ամուսնուս անցած ճանապարհի և ստեղծածի շնորհիվ այս երկիրը մեզ տրամադրեց green card, որպեսզի ապրենք և ստեղծագործենք այստեղ: Միացյալ Նահանգներում աշախատում եմ Հոլիվուդի ճանաչված կինոընկերություններում, ինչպիսիք են` Paramount-ը,Warner Bros-ը, Universal-ը: Առայժմ հանդես եմ եկել փոքր դերերով»,- ասաց Նադեժդան:

Մոդելի խոսքով. « Մենք սրտով և հոգով մեր հայրենիքից երբեք չենք հեռացել, իսկ ֆիզիկապես ցանկացած ժամանակ գալիս ենք մեր հարազատ երկիրը: Մեր հանգիստը նախընտրում ենք անցկացնել Երևանում, ոչ թե այլ երկրում: Շատ ենք կարոտում մեր ընկերներին, հարազատներին»:

Հարցին` ինչը՞ կցանկանար փոխել իր կյանքում և ո՞րն է եղել իր ամենակարևոր ձեռքբերումը, Նադեժդան պատասխանեց. «Մեր կյանքում ինչ-որ անհրաժեշտ է արդեն փոխվել է, ոչինչ չեմ ցանկանա փոխել, իսկ ամենակարևոր ձեռքբերումն առջևում է: Դա մեր ապագա երեխան կլինի, որովհետև երեխան յուրաքանչյուր տան, ընտանիքի սյունն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



